Մայիսի 30-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին, մարվել՝ 07.04-ին: Գ. Վարդումյանին պատկանող վագոն-տնակի (մթերային խանութ) տանիքից այրվել է մոտ 9 քմ հատված:
ԱԻՆ