Վրացական «Airzena Georgian Airways» մասնավոր ավիաընկերության օդանավը, որում գտնվում էր Դուբլին՝ ընկերական հանդիպման մեկնող ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը, վթարային հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:
Չարտերային չվերթ կատարող «Boeing» ինքնաթիռը ժամանակին օդ է բարձրացել, սակայն մեկ ժամ անց հարկադրված վերադարձել է Թբիլիսիի օդանավակայան: «Ամեն բան հաջող է ավարտվել եւ օդանավում գտնվող ուղեւորներից եւ ոչ ոք չի տուժել», – հայտարարել է օդանավակայանի ներկայացուցիչը: Թե որն է եղել հարկադիր վայրէջքի պատճառը, առայժմ չի հայտարարվում: Որպես հավանական պատճառ նշվում է նաեւ տեխնիկական անսարքությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ