Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը Վալերի Օսիպյանին. «Եկեք գնանք աղոթելու» (Տեսանյութ)

Մայիս 29,2013 23:13

Ազատության հրապարակում այսօր երեկոյան «ասեղ գցելու» տեղ չկար: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ուելսի արքայազն Չարլզի պատվին անցկացվող համերգի մասնակիցները իրենց մեքենաները կայանել էին հենց հրապարակում:

IMG_2561

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին երկու ամիս առաջ Ոստիկանությունը չթույլատրեց վրան տեղադրել՝ պարզաբանելով, որ ասֆալտը պատմամշակութային արժեք է, եւ վրանի մեխերը կարող են հրապարակի ասֆալտը փչացնել:

Երեւանի փոխոստիկանապետ  Վալերի Օսիպյանը, ով այսօր հրապարակում էր ու կարգադրում էր ճանապարհ բացել հրապարակում կայանելու եկած մեքենաների համար, մշակութային արժեք համարվող ասֆալտը տասնյակ մեքենաների կայանելուց վնասվելու վտանգ չէր տեսնում:

«Սա առանձնահատուկ միջոցառում է, ամեն անգամ չէ, որ արքայազն է այցելում Հայաստան: Եվ բացի այդ, ասֆալտը չեն վնասում, ի՞նչ պետք է վնասեն: Սա ժամանակավոր բան է, վրան չէ, որ բերեն մի քանի օրով դնեն: Մեքենաներ են, որ մի քանի ժամից կհեռանան»,- ասաց պարոն Օսիպյանը՝ վստահեցնելով, որ մեքենաների կայանելու հարցը համաձայնեցված է մշակույթի նախարարության եւ քաղաքապետարանի հետ:

Հետո էլ հավելեց, որ եթե վրան տեղադրելու հարցն էլ համաձայնեցնեն, Ոստիկանությունում վրանի տեղադրման խնդիր չեն տեսնի:

Ակտիվիստներից մեկն էլ կատակեց. «Պարոն Օսիպյան, եկեք գնանք աղոթենք»: Պարոն Օսիպյանն էլ հորդորեց. «Ծիծաղի առարկա դարձնելու փոխարեն լավ կլինի հաճախ եկեղեցի մտնեք»:

Ակտիվիստն էլ շարունակեց. «Այնպիսի տպավորություն է, որ եկեղեցին ու ոստիկանությունը համագործակցության հուշագիր են ստորագրել, եւ եկեղեցին իր PR-ը վստահել է ոստիկանությանը»:  Փոխոստիկանապետն էլ ասաց՝ ոստիկանը նախ մարդ է, հետո նոր ոստիկան. «Սա առաքելություն է, որն իրականացնում ենք»:

Մանրամասները շուտով` տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ մենք հակառակը գիտեինք, որ ոդտիկսնը նախ ոստիկան է, հետո մարդ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031