«Մեր այցի նպատակն է էլ ավելի տեղեկանալ իրավիճակի մասին եւ օժանդակել, որպեսզի Արցախը կարողանա շարունակել ապրել խաղաղությամբ»,- այսօր Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում նշեց Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը,- «Լեռնային Ղարաբաղի ցանկությունը խաղաղության մեջ ապրելը եւ սեփական անվտանգությունը պաշտպանելն է»:
Արցախում կան պետական կառույցներ, բայց 1992 թվականին Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին հարցին, Ֆրանսուա Ռոշբլուանը պատասխանեց, որ ի սկզբանե որոշված էր, որ Արցախը պետք է մասնակցի տարվող բանակցություններին․ «Դժվար է պատկերացնել հանդիպումների կազմակերպումը առանց առանցքային հանդիսացող երկրի»:
Սենատի անդամ Բեռնար Սոժեն խոսելով այցելության մասին, ասաց. «Ես եկել էի Արցախ 20 տարի առաջ, երբ պատերազմ էր, ինձ համար Արցախն անճանաչելի էր, պետք է նշեմ, որ մեծ տպավորություն եմ ստացել այն պատախանատու աշխատանքից, որ ստանձնել են այս երկրի ղեկավարները: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի հետ ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ, հանդիպեցինք նրան եւ մի քանի գեներալների, մենք տպավորված ենք, որ նրանք ասում էին, թե ամենից առաջ ցանկանում են խաղաղության զինվորներ լինել»:
Ֆրանսուա Ռոշբլուանն ասում է. «Հարկավոր է, որ իմաստության եւ խաղաղության ձայնը կարեւոր դեր ունենա այս գործընթացում»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հավելեց. «Ես իմ երկրում այդքան վերամբարձ կռունկներ չեմ տեսել, որքան Լեռնայի Ղարաբաղում, դա ապացուցում է, որ Արցախն օր օրի ծաղկում է»:
Անի ԱՄԻՐԽԱՆՅԱՆ