Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Գալուստ Սահակյանի, եթե Զարուհին քար վերցներ եւ խփեր գլխին՝ ուժե՞ղ կլիներ

Մայիս 29,2013 20:23

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ինչպես տեղեկացրել ենք, վիրավորել էր Զարուհի Փոստանջյանին:

Այդ առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պահանջել էր, որ Գալուստ Սահակյանը քաջություն ունենա եւ ներողություն խնդրի Զարուհուց: Ավելին՝ նա մտադիր է դիմել նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողով: Գալուստ Սահակյանը 1-in.am-ին ասել էր, որ էթիկայից թույլ մարդիկ են դիմում էթիկայի հանձնաժողով:

Aravot.am-ը էթիկայի հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց, թե իրենց հանձնաժողով դիմելն իսկապե՞ս թույլ մարդու գործ է: Նա պատասխանեց. «Ցանկացած մարդ իրավունք ունի դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Ռուբեն Հակոբյանն ինքը արժանվույնս կպատասխանի Գալուստ Գրիգորիչին եւ իրենց խնդիրները կլուծեն, բայց էթիկայի հանձնաժողով դիմելը ցանկացած ՀՀ քաղաքացու իրավունքն է, եւ ես չեի ասի, որ ՀՀ բոլոր քաղաքացիները թույլ են, որ կարող են դիմել: Հակառակը, հենց այն մարդիկ են փորձում իրենց իրավունքները պաշտպանել, որոնք դրա մեջ տեսնում են արժեք եւ ուզում են պաշտպանել այն պետական ինստիտուտներով: Թե չէ ստացվում է՝ ուժեղ մարդն այն է, ով որ եթե իրեն նեղացրել են, հաջորդ օրը մի հատ քար վերցնի՝ խփի գլխին: Մեր նպատակը դա չի, օրենքի երկիր կառուցելն է: Մարդ պետք է ուժեղ լինի, որ կարողանա այդ վիրավորանքի զգացումն իր մեջ զսպխի եւ օրենքի օգնությամբ փորձի պայքարել»:

Մեր հարցին՝ Զարուհի Փոստանջյանին մայրուղի դուրս եկող կնոջ հետ համեմատության համար էթիկայի հանձնաժողով դիմելը ինչքանով է հիմնավոր եւ ինչ կտա այն՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ կարող են բառախաղի հետեւից ընկնել եւ ասել՝ անուն չի հնչեցվել, ինչի է մարդ մտածում, որ հենց իր մասին է խոսքը, կարող են իրավական դաշտում տեղ գտնել խուսափելու: Այստեղ ուղղակի մարդ պիտի իրեն թույլ չտա այս բարձր ամբիոնից այդ տեսակի համեմատություն անել: Եթե նույնիսկ նայենք, որ վիրավորել են, կամ նեղացրել են որեւէ մեկին, նա չպիտի նույն մեթոդով պատասխաներ: Եթե Գալուստ Սահակյանը վիրավորվել էր, ինքը թող ամենասկզբից էլ դիմեր էթիկայի հանձնաժողով, ոչ թե պատասխաներ ավելի վիրավորական արտահայտությամբ: Եթե այսօրվա իշխանական ուժերը ցանկանում են մի բան բարեփոխել, իրենք պետք է առաջինը սկսեն իրենցից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Զարուհուն վիրավորելով Գալուստ Սահակյանն ապացուցեց իր և ՀՀԿ-ի մարդկային արժանիքներից զուրկ լինելը: Նրանից և իր նմաններից ուրիշ ոչինչ չի կարելի լսպասել, քանզի այլ բանի ընդունակ չեն:

  2. SIPAN says:

    Երբ իրենց ոհմակի անդամ լեդի Հակոբը , ալրաաղածի լյովից մինչեվ գալւստ փողոցաին խւժանի խոսկերով անպատվեց «նաեք վիդեոն» , գալւստը վախից չգիտեր ւր փախներ , իսկ Զարւհւ հարցւմ «տղամարդա» դառել : դատախազի հետ երեվի հարց ւնի :

  3. Maxim says:

    ԶԱՐՈՒՀԻՆ այնքան բարձր անձնավորություն է, որ նրան քննադատելը՝ ընդհամենը փոքրիկ շնիկի
    հաֆ–հաֆ անելն է։ Այնպես որ, լսեք Նա ինչ է ասում, իսկ եթե չեք հասկանում, ապա գունե ձեր
    տգիտությունը թաքցնելու համար՝ լռեք։ Հակառակ դեպքում կհայտնվեք՝ շմայսի դերում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031