Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց այս պահին մի խումբ բնապահպան-ակտիվիստներ սպասում են Ուելսի Արքայազն Չարլզին: Այս պահին ի պատիվ արքայազն Չարլզի թատրոնում համերգ է սկսվել:
«Արքայազն, այ ընկեր, մենք չենք ուզում քեզ ուտել, քեզ վայել չէ հետնամուտք, մենք չենք խաղում Ռոբին Հուդ: Ոսկի չունենք ձեզ տալու, Ջերմուկը հանք չի դառնալու: Հնդիկներին թալանեցիք, հողն ու ջուրը թույնեցիք: Սեւան թույնել դուք կուզեք, էլ չեմ ասում ինչ կուտեք: Հայոց լեռներ բարձր են, նավատորմի համար չեն: Ամուլ սարը ամուր է, ով մոտեցավ ամուլ է»,- այս վանկարկումներն են ժամանակ առ ժամանակ հնչեցնում ակտիվիստները, կոչ անում հեռու մնալ Ջերմուկից:
Հիշեցնենք, որ արքայազնի այցը Հայաստան կապվում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հետ:
Մանրամասները՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ