Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի սակագնի վերաբերյալ կայանալիք քննարկումը տապալելուց հետո, մի խումբ ակտիվիստները եւ հ/կ ներկայացուցիչներն իրենց ակցիան շարունակեցին հանձնաժողովի բակում՝ քաղաքացիներին կոչ անելով «թույլ չտալ հանձնաժողովին ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարելով իր ուզած որոշումներն առաջ տանի»:
Ակտիվիստ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը, որը նաեւ աշխատանքային քննարկման մասնակիցներից էր, ասաց. «Եթե Ռոբերտ Նազարյանին թվաց, թե մեր ժողովրդի համար այդքան կարեւոր հարցը մեր մասնակցությունը այս քննարկումներին պետք է ձեւական բնույթ կրի եւ մենք եկել ենք այստեղ միայն նրա համար, որ արդեն հանձնաժողովի աշխատակազմը որոշել է եւ արդեն հրապարակել է գազի գինը, բնականաբար այսօր բոլորը համոզվեցին, որ դա այդպես չէ: Մենք այս 20 տարվա ընթացքում հանձնել ենք մեր բոլոր իրավունքները, մեր երկրի հարստությունը մի խումբ մարդկանց եւ այսօր եկել է ժամանակը ե’ւ իրավունքները ե’ւ ազգային հարստությունը քայլ առ քայլ հետ վերցնելու, դա շատ դժվար պրոցես է»:
Անդրեաս Ղուկասյանի մեկնաբանություններն առավել մանրամասն՝ տեսանյութում.
Ըստ Անդրեաս Ղուկասյանի՝ «Հանձնաժողովի անդամները մեր երկրում ստանում են փոխնախարարի աշխատավարձի եռապատիկը, եւ ստանում են դա մեզանից, որը ներառված է գազի սակագնի մեջ: Իմ կարծիքով հանձնաժողովն այս ամիս վատ է աշխատել եւ մենք պետք է դիմենք դատարան եւ այս ամսվա աշխատավարձը հետ պահանջենք»:
Կարդացեք նաև
Ակցիայի մասնակիցներն էլ ի պատասխան արձագանքեցին` այո, այդ գումարները կուղարկենք կարկուտից տուժած արմավիրցիներին որպես օգնություն:
Անդրեաս Ղուկասյանի խոսքն առավել մանրամասն` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ