Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ում մտահոգվում են, բայց չեն սարսափում

Մայիս 29,2013 18:47

ՀՀ պաշտպանական գերատեսչությանը մտահոգում է այն, որ Բաքուն շարունակում է մեծացնել իր ռազմական բյուջեն: Այսօր խորհրդարանում ի պատասխան լրագրողների այս հարցին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Ադրբեջանի ռազմական հատկացումների յուրաքանչյուր ավելացում մեզ համար մտահոգիչ է, բայց Բաքվի ռազմական բյուջեի չափերն արդեն դուրս են եկել այն շրջանակներից, որ կարող էին այս կամ այն կերպ ազդեցություն ունենալ ԼՂ բանակցային գործընթացում առավելությունների հասնելու համար:

Նախարարի խոսքով` իրենք տեղյակ են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և լուրջ հետևում են նրանց գործողություններին. ամբողջությամբ սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնում, բայց հետ էլ չենք մնում և նույնպես զարգացնում ենք մեր ռազմական կարողությունները: «ՀՀ զինված ուժերի անձնակազմը և առկա սպառազինությունն ի վիճակի են պաշտպանել մեր երկրին ու ժողովրդին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

ՀՀ Աժ ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի  դռնփակ նիստից առաջ, որի ընթացքում պետք է լսվեր պաշտպանության նախարարության անցյալ տարվա բյուջեի կատարողականը, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ նշեց, որ ՀՀ պետական բյուջեից զինված ուժերին հատկացումները կատարվում են մեր պետության, մեր ժողովրդի հնարավորության սահմաններում: Իր` իբրեւ պաշտպանական գերատեսչության ղեկավարի համար, իհարկե, ցանկալի է, որ այդ հատկացումներն ավելի շատ լինեն` հատկապես, երբ Հայաստանն այնպիսի հակառակորդ ունի, որը լուրջ միջոցներ է հատկացնում ռազմական ծախսերի համար:

Սակայն, նախարարի հավաստմամբ, իրենք փորձում են առավելագույս ուշադրություն դարձնել յուրաքանչյուր լումայի օգտագործման վրա, նաև կապիտալ ներդրումների ծրագրերի իրականացման շրջանակներում, նաեւ միջոցներ գտնել` հետ չմնալու ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման գործընթացից: Նա վստահեցրեց, որ ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցները բավարարում են զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու համար: Նախարարի խոսքով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ավելի դյուրին ընթացակարգ է սահմանվում և հնարավորություն է ընձեռնվում ավելի էժան գներով համապատասխան տեխնիկա ձեռքբերել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031