Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը կատարել է խոստումը

Մայիս 29,2013 18:40

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել. մասնավորապես, ոստիկանության անձնակազմը հանգանակություն է սկսել՝ դրամական միջոցներով արմավիրցիներին օգնելու համար: Մայիսի 29-ի դրությամբ ոստիկանության կողմից ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 20 միլիոն դրամ գումար: Ոստիկանությունն իր հանձնառության համաձայն՝ շարունակում ոչ միայն աղետից տուժածների, այլև ընդհանրապես գյուղացու հոգսը թեթևացնելուն ուղղված ձեռնարկումները, իսկ ոստիկանության տարածքային կառույցները, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով, սերտորեն աշխատում են գյուղական համայնքների ղեկավարների հետ՝ բնակչության խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

 

ՀՀ ոստիկանության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031