Իրանում ձերբակալված հովիվ Ռոբերտ Ասերյանին թույլատրվել է հեռախոսով կապվել իր ընտանիքի հետ ու հայտնել, որ առողջական խնդիրներ չունի: Հայտնում է «Քրիստիան թըդեյ» լրատվականը:
Ըստ «Մոհաբաթ նյուզ» գործակալության, կարճ հեռախոսազանգի ընթացքում, նա հասցրել է խոսել իր ընտանիքի անդամների հետ: Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ նրա գտնվելու ճշգրիտ վայրը, բայց ենթադրություններ կան, որ նրան տեղափոխել են հետախուզական ծառայությունների մեկուսարան՝ հետագա հարցաքննության համար:
Ռոբերտ Ասերյանը ձերբակալվել է մայիսի 21-ին, Աստծո տաճարակներ եկեղեցում ծառայություններ մատուցելու ժամանակ, իսկ եկեղեցին իշխանությունները փակել են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ