Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը «The Sun» հանդեսին պատմել է, որ 2-րդ միջին քաշային կարգում IBF/WBA չեմպիոնական գոտիների համար ռեվանշ մրցամարտում դանիացի Միկել Կեսլերին հաղթելու գլխավոր գաղտնիքներից մեկը եղել է երեք ամիս ամուսնական պարտականություններից հրաժարվելը:
«Երբ սեքսից ձեռնպահ եմ մնում, ինձ ավելի ուժեղ եմ զգում, որովհետեւ մարմինս ավելի շատ տեստոստերոն է պահպանում: Իսկ կանանց պատճառով մարդու ոտքերը թուլանում են»,- ասել է նա եւ խոստովանել, որ սեքսից ձեռնպահ մնալուն օգնել է նաեւ կնոջ հղիությունը, որի պատճառով նախապատրաստության ընթացքում նրանք տարբեր սենյակներում են քնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Չհասկացա, լրագրողն ուրիշ հետաքրքրությունների աշխարհ չունի՞:Ժուռնալիստիկան որքան անհետաքրքիր է դարձել:
Սպարտակ, փաստորեն ամեն դեպքում դուք կարդացել եք հոդվածը, էլ ուր եք բողոքում ?