Ո´չ Պաշտպանը, ո´չ էլ իր աշխատակազմը երբևէ չեն հեղինակել և չեն հեղինակի առանձին խմբերի համար նախագիծ և ներկայացնի որևէ քողարկված ձևով:
Այսօր Խաչիկ Ստամբոլցյանը հանրությանը ներկայացրել է 3 սուտ:
Առաջին սուտ՝ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը պաշտպանում է համասեռամոլներին»: Իրականում «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը միտված է պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Այդպիսի խտրական տեքստով աշխատանքային հայտարարությունների մեզանից յուրաքանչյուրը հաճախ է հանդիպում, բայց դրա դեմ պայքարելու միջոցները դեռևս լիարժեք ու արդյունավետ չեն: Հուսով ենք, որ նման նախագծի ընդունումը նաև կկանխի մեր առօրյայում հաճախ հանդիպող անձի մասնագիտական առաջխաղացումը կասեցնելու փորձերը` կախված նրա քաղաքական հայացքներից կամ ամուսնական կարգավիճակից, իսկ անձի առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը չի սահմանափակվի` ելնելով զուտ նրա ազգային պատկանելությունից կամ սոցիալական ծագումից: Օրենքի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու և մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսևորում է այս անձանց նկատմամբ:
Երկրորդ սուտ՝ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը աշնանը քննարկվելու է Ազգային ժողովում»: Իրականում Օրենքի նախագծի նախնական տարբերակը դեռ գտնվում է սաղմնային վիճակում: Պաշտպանը նույնիսկ այն չի ներկայացրել որևէ անձի կամ պետական մարմնի, ով իրավասություն ունի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողովին: Նախագիծը դեռևս քննարկվում է փոձագիտական մակարդակով և առաջիկա ամիսներին այն կներկայացվի քաղաքացիական հասարակությանը լայն քննարկման նպատակով, որից հետո միայն, միգուցե հաջորդ տարի, նախագիծը ուղարկվի օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց:
Կարդացեք նաև
Մեկ այլ սուտ՝ «Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ը մասոնական կառույցների ներկայացուցիչներ են։ Հայաստանում ևս մասոնականությունը տարածված է»:
Մեկնաբանությունները թերևս ավելորդ են:
Պաշտպանի աշխատակազմ