Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո Մյունխենի «Բավարիան» գլխավորել է աշխարհում ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշ ունեցող ակումբների ցուցակը` առաջին հորիզոնականից դուրս մղելով բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդին», տեղեկացնում է «Brand Finance» ընկերությունը:
ՄՅՈՒ-ի ապրանքանիշի գինը նախորդ տարվա համեմատ իջել է 2%-ով եւ այժմ կազմում է $ 837 միլիոն: Դրա փոխարեն «Բավարիայինը» 9% աճ է արձանագրել` հասնելով $860 միլիոնի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ