Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեն Ավետիսյան. «Գրականագիտության բնագավառում սերնդափոխությունը փոքր-ինչ ուշացած է»

Մայիս 29,2013 16:57

Մայիսի 23-25-ը Տավուշի մարզի Կողբ գյուղից 10 կմ հեռավորության վրա գտնվող գեղատեսիլ անտառում, «Զիկատար» ուսումնական կենտրոնում կայացավ երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զավեն Ավետիսյանը, գրող, գրականագետ Հրաչ Սարիբեկյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, գրող Սամվել Բեգլարյանը, գրականագետ Ալիսա Հասանյանը եւ եւ ուրիշներ:

Եռօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկավ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 16 հայցորդ: Նոյեմբերյան քաղաքի, Կողբ եւ Բերդավան գյուղերի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության 30 ուսուցիչներ մասնակցեցին գրականագիտական խնդիրների քննարկմանը:

Մեզ հետ զրույցում անվանի գրականագետ Զավեն Ավետիսյանն ասաց, որ ուսուցիչները միշտ զբաղված լինելով իրենց աշխատանքային եւ այլ գործերով, գրականագիտական թեմաների վերաբերյալ իրենց պատկերացումներում փոքր-ինչ հետ են մնում ժամանակի պահանջից: Զ. Ավետիսյանը կարեւորեց գրականագիտության մեջ սերնդափոխությունը, ասելով որ այս ոլորտում «սերնդափոխությունը մի քիչ ուշացած է , որովհետեւ այսօրվա պայմաններն այնպիսին են, որ երիտասարդ մարդիկ չեն ուզում զբաղվել գիտությամբ, իրենց երեխաներին հազիվ մի կերպ պահում են: Դա լուրջ խնդիր է, ստացվում է այնպես, որ մագիստրատուրա ընդունվող չկա: Կարող ենք կորցնել գիտության այդ կարեւոր ճյուղը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031