Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից անեծք`«Օվիրի ձեռքն ընկնես»

Մայիս 29,2013 16:40

Այսօր խորհրդարանում ոստիկանության բյուջեի անցած տարվա կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը համաձայնեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի դիտարկումներին, որ ոստիկանության աշխատանքը բարելավվել է: Պարոն Արզումանյանն էլ ասաց, որ դա անգամ նկատելի է:

Պատգամավորը, սակայն, այլ հարց առաջ քաշեց`կապված վիզաների եւ անձնագրային վարչության «դանդաղ» գործունեության հետ: Նրա հավաստմամբ՝ եւ սփյուռքահայերը, եւ Հայաստանում դասավանդող օտարերկրյա քաղաքացիները փաստաթղթային ինչ-ինչ խնդիրներ են ունենում, ինչի արդյունքում ստիպված են լինում Հայաստանում «25 օր պատանդ մնալ»: Պարոն Արզումանյանը հումոր արեց`ասելով, որ անգամ անեծք կա`«Օվիրի ձեռքն ընկնես»: Համեմատության համար պատգամավորը նկատեց, որ Հայաստանի տարածքում ամերիկյան անձնագիր փոխանակելը տեւում է մինչեւ յոթ օր:

Արթուր Օսիկյանը չհամաձայնեց պատգամավորի դիտողության հետ`հավելելով, որ Հայաստանում կարելի է ընդամենը մեկ օրում անձնագիր փոխանակել, եթե մարդը կատարում է համապատասխան վճարումը: Նա պարզաբանեց, որ եթե խոսքը կեցության վկայականի մասին է, ապա առնվազն երեք պետական մարմիններից տվյալ անձի վերաբերյալ հարցումներ պետք է իրականացվեն, ինչը ժամանակ է պահանջում եւ 25-օրյա ժամկետն օրենքով է սահմանված: Օսիկյանն ասաց նաեւ, որ այս ոլորտում էլ մեզ մոտ բավական առաջընթաց եւ դյուրացում  կա, ինչն անգամ միջազգային կառույցների աչքից չի վրիպել:

Արթուր Օսիկյանը նաեւ ասաց, որ տեսախցիկների եւ արագաչափերի տեղադրումների արդյունքում հիսուն տոկոսով նվազել են խախտումները:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031