Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հունիսի 3-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը:
Հունիսի 3-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հունիսի 3-ին` ժամը 18:00-ին, ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Հունիսի 4-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի երկու փակ մարզում, իսկ հունիսի 5-ին մեկ փակ մարզում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Կարդացեք նաև
Այնուհետև, հունիսի 6-ին կանցկացնի ևս մեկ մարզում:
Հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը: