Այսօր ԿԸՀ նիստում քննվեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ի կողմից ներկայացված դիմումը, որը վերաբերում էր թիվ 8 եւ թիվ 13 ԸԸՀ-ների գործողությունների վիճարկմանը:
Դիմումում նշվում է, որ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ի դիտորդները, որոնք ընտրության օրն իրենց դիտորդական առաքելությունն են իրականացրել, արձանագրել են մի շարք խախտումներ ու դրանք ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողովներին, որոնք էլ մերժել են, նշելով, որ դրանք ժամկետից դուրս են ներկայացվել, հաշվի չառնելով դրանց՝ գուցե եւ կարեւորությունը:
Նշվեց, որ շուրջ 23 խախտում է ներկայացվել, ինչի հետեւանքով առաջարկվել է քննության առարկա դարձնել խախտումները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը, հայտնեց, որ ԿԸՀ-ն ուսումնասիրելով, պարզել է, որ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով առաջնորդվելով` ներկայացված դիմումները մերժելիս հաշվի են առնվել դրանց ուշացումը, քանի որ այն փոստի միջոցով է ուղարկվել: ԿԸՀ-ն գտավ, որ մերժումն իրավաչափ է, քանի որ դիմումները պետք է ներկայացվեին կամ նույն օրը, կամ էլ` հաջորդ օրը մինչեւ ժամը 18:00-ն:
Կարդացեք նաև
Եվ քանի որ ներկայացված դիմումները պատշաճ ժամկետներում չի եղել, ԿԸՀ-ն հիմնավորված համարեց թիվ 12 ընտրատարածքի որոշումը, նշելով, որ այն իրավաչափ է:
ԿԸՀ-ն մերժեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ի դիմումը, նշելով, որ այն կարող է բողոքարկվել վարչական դատարանում՝ երեք օրվա ընթացքում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ