Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն կարևորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Մայիս 29,2013 16:01

Բաքու կատարած այցի ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահն ասել է, որ ԵԽԽՎ-ն կարևորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խրախուսում է Մինսկի խմբի շրջանակներում հասնել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հայտնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքը:

«Անդամակցելով Եվրախորհրդին՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհ գտնել: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի երկու պատվիրակությունների միջև հեշտացնենք երկխոսությունն ու վստահության մթնոլորտ ստեղծենք»:

Նա կոչ է արել սերտացնել Ադրբեջանի և Եվրախորհրդի հարաբերությունները՝ 2014թ. մայիսին Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահումը նախապատրաստելու ենթատեքստում.

«Անկախությունից և Եվրախուրհրդին անդամակցելուց հետո Ադրբեջանը զգալի փոփոխություններ է կատարել, որը ճանապարհ է հարթում Եվրոպայի արժեքներին համապատասխան հասարակություն ձևավորելու ու Եվրոպայի և անդրատլանտյան համագործակցության վրա կենտրոնանալու համար», – ասել է Ժամ Կլոդ-Մինյոնը մայիսի 27-ին: Ավելացնելով, որ դեռ կան էական բարեփոխումներ, որոնք չեն կատարվել, նա կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել մարդու հիմնարար ազատությունները:

ԵԽԽՎ-ի նախագահը նաև նշել է, որ նախագահական ընտրությունները, որոնք անցկացվելու են այս տարի, երկրի համար առանցքային քննություն կլինեն, եւ կոչ է արել ընտրական հարցերում լիովին պահպանել եվրոպական չափանիշները:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031