Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց հանձնաժողովի դիմաց. «Ինչքան կարողացանք իշխանություն փոխել, այնպես էլ գազի գինը կփոխենք» (Տեսանյութ)

Մայիս 29,2013 15:52
PrevPhoto
NextPhoto

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մինչ քննարկում են գազի սակագնի բարձրացման հարցը, հանձնաժողովի դիմաց քաղաքացիները շարունակում են բողոքել գների սպասվող բարձրացումից:

«Գազի գները բարձրանում են, իսկ աշխատավարձը, թոշակները ցածր են: Մարդկանց վիճակը գնալով վատանում է: Ապրելակերպ չկա, ամբողջ ձմեռը ո՞վ պետք է էդքան մարդկանց թաղի, բոլորը կցրտահարվեն կմեռնեն: Չի բավականացնում ոչ թոշակը, ոչ աշխատավարձը: Կառավարությունն ինչքան էլ սուբսիդավորի: Չի կարելի մարդկանց դնել սենց ռամկեքի մեջ ու սեղմել եւ ոչ մի անգամ չմտածել ժողովրդի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Աիդա Ադամյանը:

Կառավարության 30% սուբսիդավորման նախաձեռնությունը քաղաքացիներին չի գոհացնում: Քաղաքացիներից մեկն էլ շարունակեց. «Պետք չի էդ սուբսիդավորումը: Վերջում էլի մենք չե՞նք մուծելու, որտեղի՞ց են տալու: Էլի իրենց մարդկանց կգցեն սոցիալապես անապահով մարդկանց մեջ իրենք հաստատ սոցիալապես անապահովի մեջ կընկնեն ու կօգտվեն գազի սուբսիդավորումից, մեղք են: Ինչքան իշխանությունը կարողացանք փոխել, ինչքան կարողացանք ավագանու ընտրություններին մասնակցել, այնպես էլ հիմա գազի գին կփոխենք, մասսան դարձել է ոչնչություն: Իշխանությունը մաֆիոզ իշխանություն է ջարդում, փշրում է»:

Այս քաղաքացու տեսակետին, թե մասսան ոչնչություն է, հակադարձեց մեկ այլ քաղաքացի. «Ես ոչինչ չեմ»:

Մանրամասները  տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031