Մայիսի 28-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի ուղևորը` 1959 թ. ծնված Սլավիկ Սուքիասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և «Օպել-Վեկտրա»-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից 1-ը մահացել է:
Մայիսի 29-ին, ժամը 06.15-ին, «Օպել-Աստրա»-ի վարորդը` 1959 թ. ծնված Նորիկ Դավոյանը ևս հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: