«Արվում ա, արվելու ա, ինչ որ հնարավոր ա, անհնարինն էլ: Եվ երբեւիցե մեր ժողովրդին աչքաթող չենք արել: Մենք պատրաստ ենք իրանց աջակցելու`երբ իրանց պետք ենք եկել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս): Խոսքը կարկտահարությունից տուժած գյուղացիների մասին է:
Aravot.am-ը պարոն Մովսիսյանից հետաքրքրվեց`իր գործընկերոջ`արմավիրցի պատգամավոր Ալիկ Պետրոսյանի օրինակով, ինքն էլ չի՞ պատրաստվում ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ, քանի որ նաեւ Էջմիածնի տարածաշրջանի գյուղերն են բավականին տուժել կարկտահարությունից: Երբ փորձեցինք պատգամավորից հստակեցնել, թե հատկապես ի՞նչ կերպ է պատրաստվում «աչքաթող չանել» ժողովրդին, ի՞նչ անհնարին քայլերի է պատրաստ գնալ, վերջինս խուսափեց հստակ պատասխաններից: Ասաց. «Կարվի ամենաանհնարինն իրանց համար ու իրանց համար շատ լավ կլնի: Վերջացրեցինք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
շմայսը, շեռժիկն, ու շաշիկը՝ նույն ուղեղի ծալքերը ունեն: