Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայագետը դժգոհում է, որ ժամանակակից մարդիկ իրենց անուններն են գրում հնագույն ժայռապատկերների վրա

Մայիս 29,2013 15:05

Մի քանի տարի առաջ առնվազն 14-15 հազար տարվա պատմություն ունեցող, պատմական Սյունիքի տարածքում գտնվող ժայռապատկերներով են  սկսել  հետաքրքրվել օտարերկրացի մասնագետները: Հայտնի է նաեւ, որ Սյունիքի ժայռապատկերները աշխարհի հնագույն գաղափարագիր պատկերներն են, որոնք փորագրվել են այն մարդկանց կողմից, որոնք ունեցել են հայկական լեզվամտածողություն:

«Եկան, ժայռապատկերները կրկնօրինակեցին Փենսիլվանիայի համալսարանից, 2010 թվականին եկավ գերմանական խումբը, եւ հրատարակեցին իրենց նախնական արդյունքները՝ «Հնագիտությունը Հայաստանում» գրքում: Այդ խումբը ցանկություն հայտնեց, որ հայկական ժայռապատկերները գրանցվեն՝ որպես համամարդկային մշակութային արժեք»,- այսօր «Տեսակետ» ակումբում այս մասին ասաց հայագետ Համլետ Մարտիրոսյանը՝  հավելելով, որ  գերմանացիները հայկական ժայռապատկերները ներկայացնում են որպես բրոնզեդարյան մշակույթի մի մաս, ինչն, ըստ մասնագետի, սխալ է:

Aravot.am-ը հայագետից հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիրներ կան հայկական ժայռապատկերների պահպանման հարցում:

«Դե եթե այդ ժայռապատկերները գոյատեւել են հազարավոր տարիներ, ապա ինձ թվում է՝ մի քանի հազար տարիներ էլ կգոյատեւեն»:

Հայագետի խոսքով՝ ժայռապատկերների համար իսկական վտանգ են ներկայացնում այն մարդիկ, ովքեր, չգիտակցելով ժայռապատկերի հնությունն ու կարեւորությունը, կարող են իրենց անունները կամ այլ գրություններ թողնել դրանց վրա:

Հայագետն անձամբ է ուսումնասիրել հայկական ժայռապատկերները եւ իր աշխատանքի արդյունքները ամփոփել մի քանի հոդվածներում ու երկու մենագրությունների մեջ, որոնցից վերջինը լույս է տեսել 2012 թվականին՝ «Առյուծի» նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում եւ Հին աշխարհում» վերնագրով:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031