Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը համոզված է՝ աշնանը հանրաքվե կլինի ու «վարչապետին մատաղ կանեն»

Մայիս 29,2013 14:59

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ, ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ  ճնշումները մեծացել են եւ ստատուս- քվոյի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի խոսակցությունները պատահական չեն:

«Բոլոր պարերը պարեցին, մնաց սարի սմբուլը: Հիմա ասում են՝ տղաներ, ընտրություններ էլ չկան, էն ձեր խոստացածը տվեք… ԵՄ-ում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում հայտնվել ենք խամաճիկի վիճակում, կորցրել ենք մեր դիրքերը եւ  մեզ շան տեղ էլ չեն դնում»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց պարոն Եղիազարյանը:

Աշնանը, նրա կարծիքով,  կլինի Ղարաբաղի կարգավիճակով հանրաքվե. «Եվ որպեսզի ժամանակ շահեն, կփոխվի կառավարությունը, վարչապետին մատաղ կանեն»:

Մեկ այլ հանրաքվե աշնան կողմերը նա կանխատեսեց խորհրդարանական համակարգի անցնելու հարցով:

Պարոն Եղիազարյանը նաեւ դժգոհեց՝ ունենք հայաթափվող Հայաստան եւ  վիրտուալ կառավարություն. «Օր օրի վրա աղքատների բանակն ավելացնող հայրենակիցներ: Միգուցե առաջին տասնյակի մեջ ենք, երբ հետեւողականորեն կրկնվում են կառավարության նույն անդամները, որոնք առաջին հինգ տարիներին երկրի տնտեսության հերն անիծել են: Աղքատությունն ընդունեցին տասներկու տոկոսով, այսօր հասցրել են երեսունհինգ տոկոսի»:

Նա առաջարկեց փող հավաքել ու իշխանություններին տալ եւ առաջարկել՝  հեռանալ. «Ազգովի փող հավաքենք՝ սրանց տանք, որ գնան: Ամեն ինչ արեցին, որ գան իշխանության, եկաք, որ իրականում վարչապետ կոչվածի բանաձեւն իրականացնե՞ք: Ի՞նչ եք ուզում այս երկրից»:

Նա լավ կարծիք հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին եւ ասաց՝ որպես նախարար «վատագույն տարբերակը» չէ. «Բայց արի ու տես, որ բանակը դարձել է սպանդանոց: Լավ,  էս անգամ կանգնեցրինք Երեւան եկող սպանված զինվորի ծնողներին , հասկանո՞ւմ եք, որ սենց եթե շարունակվի, կգան գլուխներդ կջարդեն, դեմը չեք կարող առնել»:

Պարոն Եղիազարյանը երկրի «առաջին ու վերջին փրկությունը» իշխանափոխության մեջ է տեսնում. «Կառավարությունը կառավարություն չէ, իշխանությունը իշխանություն չէ»:

Նա նաեւ ասաց, որ առաջիկայում ՍԴՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ, կառաջարկեն բոլոր այն ուժերին, որոնք դեմ են երկրում տեղի ունեցող վատ երեւույթներին, միավորվեն,  հանդես գան նույն դրոշի տակ. «Եկեք միավորվենք եւ մեկ անգամ Հայաստանում անցկացնենք օրինական ընտրություններ, ընտրենք նախագահ երկրում»:

Հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պատկերացնո՞ւմ է համախմբումը մի դրոշի տակ, ասաց. «Նրան  ընդդիմություն չեմ համարել էն գլխից, բոլորին, բացի Րաֆֆիից: Աղոթելուց հետո մի քիչ դժվար էլ է, որ աղոթում են, նրան մի քանի տարի պետք է ձեռք չտալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. RM says:

    Էլի էս հիվանդը քաղաքականությունից ա խոսում?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031