Հրանտ Բագրատյանի կադրը Բագրատյանից հրաժարվո՞ւմ է
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը աշխատել է դեռեւս, այժմ նախկին վարչապետ՝ Հրանտ Բագրատյանի կառավարությունում եւ նախարարը համարվում է այսպես ասած` Բագրատյանի կադր: Այսօր պարոն Ավանեսյանի, արդեն նախկին ղեկավարն, ընդդիմություն է եւ բավականին սուր քննադատում է իշխանությանը: Aravot.am-ի այս դիտարկմանը՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց. «Ես ոչ մեկի կադրը չեմ, ես ինձ համարում եմ Հայաստանի Հանրապետության կադր: Ինչ վերաբերում է քննադատությանը, լավ է, որ քննադատություն կա, ես ինքս միշտ պատրաստ եմ լսել քննադատությունները»: Հարցին էլ, թե` Հրանտ Բագրատյան վարչապետի ժամանա՞կ է դժվար եղել աշխատել, թե՞ այսօր, պարոն Ավանեսյանն ասաց. «Միշտ էլ դժվար է աշխատելը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ