Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մի եղունգ՝ սեփական գլխի համար

Մայիս 29,2013 14:00

Եթե մարդը ազգությամբ իբր հայ է եւ եկել է Երեւան իբր ռուսաստանյան վերնախավի «հայամետ» մասի կարծիքն արտահայտելու, ապա նա, ենթադրում եմ, չպիտի կրկնի ադրբեջանական քարոզչության անհեթեթ սուտը, թե Լաչինը ազատագրել են ռուսական զորքերը: Սակայն քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը դա արեց՝ հակասության մեջ մտնելով գիտնականի իր բարձր կոչման հետ: 1992 թվականին աշխարհի մի քանի երկրներ,  այդ թվում պարոն Կուրղինյանի «հակառակորդ» Միացյալ Նահանգները, հնարավորություն ունեին ճշմարտությունը արձանագրելու (թեկուզ տիեզերքից), եւ եթե ռուսական որեւէ ստորաբաժանում մասնակցեր Ղարաբաղյան պատերազմին, ապա այդ երկրները, վստահ եմ, չէին լռելու: Որպես այս պատերազմը լուսաբանած լրագրող՝ կարող եմ հավաստիացնել, որ իմ գործուղումների ժամանակ որեւէ ռուս զինվորի չեմ հանդիպել: Եվ հակառակը՝ երբ «ադրբեջանական» տանկերը ներխուժեցին Շահումյանի շրջան, անտառներով Հաթերք փախած  բնակիչներից շատերը ինձ պատմում էին, որ այդ տանկերի ղեկին ամենեւին էլ ադրբեջանցիներ չէին:

Սերգեյ Կուրղինյանը, իհարկե, խելացի մարդ է, նրան հետաքրքիր էր լսել, թեեւ, անկեղծ ասած, մտքի տիտանի տպավորություն էլ նա չի թողել: Ես վստահ չեմ նաեւ, որ նա Պուտինի «հատուկ բանագնացն» է, որը եկել է Հայաստանի ղեկավարությանը ինչ-որ  «մեսիջներ» փոխանցելու: Որքան հասկանում եմ, այդպիսի մեսիջներ ասուլիսների միջոցով չեն փոխանցվում: Ուրիշ հարց, որ նա արտահայտում է ռուսաստանյան կայսերապաշտական որոշ շրջանակների կարծիքը: Այդ կարծիքը պետք է ընդունել ի գիտություն՝ չհամարելով այն մեր բարեկամ երկրի վերնախավում առկա միակ տեսակետը եւ, ամենակարեւորը՝ չկառուցելով սեփական վարքագիծը միայն այդ կարծիքի (ըստ էության, տվյալ  դեպքում՝ սպառնալիքների) հիման վրա:

Ելակետը, ինձ թվում է, պետք է լինի այն, որ աշխարհի ոչ մի երկիր շահագրգռված չէ, որ մեր պետությունը կայանա: Եվ այդ առումով մենք ունիկալ չենք. ամեն մի պետություն աճեցնում է իր եղունգը՝ բացառապես սեփական գլուխը քորելու նպատակով: Այստեղից ելնելով՝ ցանկացած պետության հետ պետք է հնարավորինս  համագործակցել՝ դրա համար վճարելով պատշաճ գին՝ ոչ ավել, ոչ պակաս: Ամենասխալ բանն է՝ ենթադրել, թե մեզնից ինչ-որ հավելյալ գին են պահանջում: Մենք ամենեւին պարտադրված չենք ընդօրինակել Ռուսաստանի ծայրահեղ կոռումպացված եւ խիստ ավտորիտար համակարգը կամ բացել ռուսական դպրոցներ: Ով Հայաստանում դա անում է, ելնում է բացառապես սեփական շահերից: Ոչ ոք մեզ չի ստիպում մտնել գոյություն չունեցող Եվրասիական միության կամ Մաքսային միության մեջ: Հանգիստ, առանց «եղբայրական» էմոցիաների մտածենք՝ դա մեր պետությանը օգո՞ւտ կբերի, թե՞ վնաս:

Մյուս կողմից՝ ոչ ոք մեզ չի ստիպում գրանցել միասեռական ամուսնությունները: Ով այդպիսի հեռանկար է ներկայացնում, պարզապես մոլորեցնում է հասարակությանը եւ ցանկանում է թյուր պատկերացում ստեղծել Եվրոպայի մասին: Որեւէ երկրի, որեւէ բեւեռի կամ նույնիսկ որեւէ արժեքի հանդեպ կույր պաշտամունքը կամ կույր ատելությունը միեւնույն գավառամտության դրսեւորումն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. RM says:

    Շնորհակալություն պարոն Աբրահամյան: Ձեր այս արձագանքը միանգամայն համահունչ է նրան, ինչ ես եմ մտածում … Հուսով եմ նաև, որ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կարծիքն է:

  2. ani says:

    Իսկ ես հավատում եմ, որ պարոն Կուրղինյանը Հայաստան էր եկել հենց այդ նպատակով՝ մեսիջներ փոխանցելու: Հատկապես որ նրա հիմնական գործառույթը վերջին տարիներին հենց դա է: Ու ինչպես միշտ, այս անգամ էլ այս պարոնը չափերը շատ անցավ:
    Ինչ վերաբերում է, որևէ մեկին ընդօրինակելուն կամ բոլորի հետ համագործակցելուն, ապա կարծում եմ, մենք արդեն վաղուց ընդօրինակել և մի բան էլ անցել ենք Ռուսաստանից մեր կոռումպացված և ավտորիտար համակարգով: Մեր հիմնական ու ամենաոխերիմ թշնամին եղել և մնում են մեր օլիգարխիան և կոռուպցիան: Այսքան չքայքայեին մեր պետությունը այս երկու չարիքները, արևմուտքն էլ, ռուսաստանն էլ՝ ի դեմս իր Կուրղինյանի, ուրիշ կերպ կխոսեին մեզ հետ

  3. Արամ says:

    Կուրղինյանի ռուսական շովինիզմը / ի դեպ նաև Միհրանյանի / այն աստիճան պրիմիտիվ է ու տապորով տաշած, որ վնաս է հասցնում նույն այդ շովինիզմին: Երևի նա իրավունք ուներ իր կարծիքը հայտնել, բայց երբ կարծիքը դառնում է լկտիության դրսեվորում, պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորել: Պալատական պնակալեզը դժվար թե հասկանա, որ իր նախնիների հայրենակիցները զենքով կարող են Հայրենիք պաշտպանել:

    • Արմեն says:

      Էսքան եկավ-գնաց, խոսեց, հուշեց, բացատրեց, մեկնաբանեց ու ձեր կարծիքը սա էր Միհրանյանի մասին; Տխուր է և առաջին հերթին իմ համար: Կարևոր չի, որ կիսենք Միհրանյանի տեսակետները, կարևորը իր ջանքերն են, որ չի հասկացվում: Ափսոս, այսպես հեռու չէ, մոտիկ էլ չենք գնալ….

  4. dyadyur says:

    Իմ կարծիքով,ամենավտանգավորն այն է, երբ հիմարություններ է ասում (կամ էլ դեզինֆորմացիա է տարածում) խելացի ու հեղինակավոր մարդը:Անձամբ ես ,եղած հրապարակումներից ավել տեղեկատվության չեմ տիրապետում:Ուստի այստեղ հարց է առաջանում.երբ պ-ն Կուրղինյանը այդպիսի արտահայտություն արեց, ինչու? հանդիպման մասնակիցներից որևէ մեկը չարձագանքեց և չուղղեց նրան:Եվ բոլորովին պարտադիր չէր նրա ,,պորտը տեղը դնել,,,այլ քաղաքավարի կերպով հակադարձել և պահանջել որ նա արտահայտվի ըստ էության:Թե չէ,մենք ինչպես միշտ,հետին թվով սկսում ենք սրան-նրան հայհոյել,այն դեպքում երբ կարելի է հակադարձել տեղում.կլինի դա Կուրղինյանը,Լավրովը,թե Զատուլինը,կամ որևէ այլ անձ կամ պաշտոնյա:Եվ մեզ հետ այսպես կխոսեն այնքան ժամանակ,մինչև որ մենք մեր դիմացինին չստիպենք,որ մեզ հետ շփվեն հավասարը- հավասարին ձևաչափով:Իսկ այն,որ պ-ն Կուրղինյանը ազգությամբ հայ է,դա ոչինչ չի փոխում:Ս.Լավրովն էլ հայկական արմատներով է:Հետո ինչ???

  5. Hakob says:

    Այնպիսի տպավորություն է, որ Արամ Աբրահամյանը նստած սարի գլխի մի մենաստանում, մտքեր է գրում Եվրոպայի կամ ԱՄՆ-ի մասին: Եվրոպայի մասին պնդումներ ամելուց առաջ մինիմում մի 6 ամիս պետք է որպես Եվրոպայի կամ ԱՄՆ-ի լիարժեք քաղաքացի ապրել այդ պետական միավորումնրում:
    Ռուսաստանի մաիսն այդպիսի ծայրահեղ վատ կարծիքը և Եվրոպա-ԱՄՆ-ի մասին այդպիսի գունավոր կարծիքը միայն վկայում է այն մասին, թե ինչպիսի փակ համակարգում է ապրում այժմ ՀՀ միջինացված քաղաքացին:
    Հարգելիներս:Երկար չխոսամ: ասեմ միայն վերջերս տեղի ունեցած փաստ: Կանի փառատոնում հաղթեց պոռնո ֆիլմը: դա մեծ ցավ է ինձ համար, բայց և ամերիկյան պրիմիտիվացման դեմ միակ պարիսպը- ֆրանսիական կուլտուրան քանդելու լուրջ հարված էր:
    Իզուր չէ: որ Դեպարդյոն դարձավ Ռուսաստանի քաղաքացի: Շատ փոքր թողնաված միջանցքով, որով ՀՀ կապնվում է Աշխարհի հետ, մեկ մեկ էլ իրականում նայեք դուրս: Ֆանտազիան լավ բան է, բայց իրականությունից կտրվելը ու օդի մեջ քայլելը ոչ մի լավ բանի չի բերի վերջին հաշվով:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ցավում եմ, որ չեմ կարողացել իմ միտքը հասցնել բոլոր ընթերցողներին: Ոչ մի երկրով ես հիացած չեմ, ոչ մեկը չեմ համարում չարիքի մարմնավորում:

  6. gago says:

    Խելացի՝ այո, մտքի տիտան՝ չգիտեմ, բայց, որ նա իր էությամբ ռուս շովինիստ է, դա պարզից էլ պարզ է: Այո, հարկավոր էր նրան հենց տեղում ընդհատել և ստիպել կամ փաստերով խոսել կամ էլ “ուղղել” սխալը:

  7. harut says:

    Թէեւ այդ Կուրղինեան կոչեցեալը եւ առ հասարակ Ռուսաստանի “ԵՐԵՒԵԼԻ “Հայերը ոչինչ կ`ըսեն ինծի որպէս սփիւռքահայ, բայց շատ մօտէն կը հետեւիմ Պ. Արամի իւրաքանչիւր յօդուածին եւ ողջամիտ վերլուծումներուն որ միակ միջոցն են հոգեկան կապերս չխզելու հայրենի իրադարձութիւններէն:հետզհետէ կը համոզուիմ որ մենք նոյն ազգի մասն ըլլալով հանդերձ կը պատկանինք երկու տարբեր մշակոյթներու եւ մեր ներկայ իրականութիւնը բաւական մօտէն կը յիշեցնէ բիւզանդիոնի աստուածաբան եկեղեցականներու պարագան ։(կը պատմուի որ)
    1453 ին երբ Մէհմէդ Ֆաթիհ սուլթանը իր վայրագ բանակով Պոլիս մտած անխնայ կը կոտորէր
    քրիստոնեայ բնակչութիւնը, անոնք Այա Սոֆիայի տաճարին մէջ մեծ կիրքով կը վիճէին հրեշտակներու որ սեռի պասկանելիութեան մասին? Առակս ուսուցանէ !!!

  8. Ruben says:

    Ղարաբաղը որպես գործոն առաջին հերթին անհրաժեշտ էր ռուսներին, իսկ հետո միայն որպես տարածք հայերին:Նախիջեւանը որպես ռազմավարական կարեւորության տարածք, առաջին հերթին անհրաժեշտ էր հայերին, որը հակասում էր ռուսական ու թուրքական ռազմավարության շահերին:
    Վերադառցնելով Ջուղան, մեզ պետքչէր լինի ոչ Եվրասիական, ոչ էլԵվրոպական միության:

    • Արմեն says:

      Չէ ինչ ես ասում, այն հայերին պետք չի կամ եթե շատ ես ուզում մի քիչ է պետք:

      ԱՐՑԱԽԸ ՄԵՐ ( հայերիս ) ԱՄԵՆ ԻՆՉՆ Է, սա դեռ չենք հասկացել:

      Եթե ասելիք ունես, ասա կամ գրի այնպես, որ կոպիտ սխալ չստացվի:

      Իսկ թե ինչ ես դու կարող կամ ուզում վերադարձնել, դա այլ հարց է, դա այսօրվա թեմա չէ,

      անգամ դա ցավոք վաղվա թեմա էլ չէ:

      Մենք դեռ պատերազմի մեջ ենք ու Արցախի հարցը ցավոք դեռ վեջնական կամ հիմնովին չենք

      լուծել:

  9. Galust Yenokyan says:

    Մի երկու երեք անգամ ռուսական հեռուստալիքներով ունկնդրել եմ Կուրղինյան կոչվածին,քստմնելի տպավորություն է թողնում:: Նրա տեսակները ազգություն չունեն , նրանք բոլշեվիկ-մեծամասնության բորենիների ցեղից են , թերեվս Շուշանիկի սիրելի թոռնիկը եւ իհարկե Գալուստ Սահակյանի կորած երկվորյակ եղբայրը: Միայն մեր ժողովուրդը չի ես բորնիների ստրկության մեջ այլ նաեվ Ռուս ժողովուրդը: Բալթիկայի երկրները ճիշտ վարվեցին որ որեվե կոմունիստի թույլ չտվեցին մոտենալ իրենց նորաստեղծ իշխանությունների ղեկավարմանը…

  10. Gibindus says:

    Այ, արդեն կայքը նորմալ “բացվում է” մեր հեռավոր կղզում: Թե չէ Կորղինյան, Մուրղինյան…Արթիկն ու Ճլոխանը (գյուղ Արթիկի մոտ) չենք կարողանում պահել` Ջուղան են ուզում վերադարձնել: Մեղավորը էս անտեր ընտրություններն են`”սաղ շողուլից ընկան”:

    • Ruben says:

      Անտեսելով անցյալը, ապագա չես կարող կառուցել:
      Դուք կամ երիտասարդ եք, կամ էլ 1988-1991 թթ սուտլիկ որսկանների ու բտռ-ուհիների շարքերում, թատերական հրապարակում, ծափահարում էիք Լեւոնին, չիմանալով եւ չհասկանալով թե որն էր կոմիտեի ու հհշ-ի ղեկավարության նպատակը (թիրախը): Հավի հիշողություն ունեցողին կուտ տալը հեշտ է:
      Կներեք, չեմ ուզում շարունակել, քսան տարի “ճշմարտությունը” սուտն է:

  11. Vahan says:

    Господин Абраамян.

    У Армении есть “ноготь”. Мощнейший. Только почему-то почти никому нет дела до него.
    Речь о неметалических полезных искапаемых : базальт, паерлит, карамзит…
    Только запасов перлита, по самым грубым (заниженным) подсчетам на 10-20трлн$$.
    Для сравнения: запасы нефти Азербайджана в долларовом эквиваленте составляют 1-2трлн$$.

    Сырье есть, завод есть, рынки есть, инвестор есть – а дело стоит.
    Почему?

    Очень хотелось бы, чтобы Вы обратились к этой теме.
    Как честный, бескомпромисный, авторитетный журналист.

    Спасибо.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031