Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Հայերը, ովքեր մեկնում են Ռուսաստան, սպասարկելու են ռուսական պետության շահերը, իսկ Կուրղինյանը` Ռուսաստանի քաղաքացի է»

Մայիս 29,2013 13:55

Այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն անդրադառնալով իրենց հրավերով Հայաստան եկած Սերգեյ Կուրղինյանի հայտարարությունների շուրջ ծավալված խոսակցություններին, ասաց.

«Ուզում եմ բոլորին զգուշացնել, այն մարդիկ, ովքեր հրահրում են արտագաղթ, ողջունում են այն, ապա, դա դառը իրականություն է, եւ այն հայերը, ովքեր մեկնում են Հայաստանից Ռուսաստան, սպասարկելու են ռուսական պետության շահերը, իսկ Կուրղինյանը Ռուսաստանի քաղաքացի է: Այ դրա համար եկեք այնպիսի երկիր կառուցենք, որ հայահավաք տեղի ունենա, ոչ թե արտագաղթ»:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ մամուլում տեղ գտած մեկնաբանություններին, նա դրանք խեղաթյուրված հայտարարություններ համարեց, ասելով, թե հրապարակումները, որտեղ մատնանշվում է, որ Սերգեյ Կուրղինյանին ուղարկել է Կրեմլը` սխալ է: «Նրան հրավիրել է քաղաքագետների միությունը՝ ինչպես որ 15 տարի առաջ: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ եթե գրում են, թե Կուրղինյանին Կրեմլն է ուղարկել, այդ կերպ վիրավորում են մեզ»,- ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով`իրենք պատրանքներ չունեն, թե Կուրղինյանը Ռուսաստանում ներկայացնելու է Հայաստանի շահերը:

Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ Կուրղինյանի գալը շատ կարեւոր էր:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031