Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Պոմիդորը խփեք պատին՝ նոր գնեք» (Տեսանյութ)

Մայիս 29,2013 13:33

«Եթե սեզոնից դուրս`մարտ ամսին լոլիկ եք գնում, որը քիչ հավանական է, որ այդ ամսին աճեցվել են առանց պարարտանյութերի` նիտրիտների, նիտրատների, ապա գոնե պետք է լավ լվանալ, իսկ այն մթերքները որոնք պահանջում են ենթարկել ջերմային մշակման` լավ եփել»,-այսօր առողջ սննդի համաշխարհային օրվա առիթով «Արմատ» մամուլի ակումբում սպառողներին այսպիսի խորհուրդ տվեց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:

Մասնագետը կոչ է անում առհասարակ զերծ մնալ հաճախակի այնպիսի սնունդ օգտագործելուց, որն աճեցրած է սեզոնից դուրս, գազավորված են կամ արագ պատրաստման սնունդ են (ֆասթֆուդ):
Ասուլիսի մեկ այլ բանախոս` «Սպառողների ասոցացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը կոչ է անում ցանկացած պարագայում ընտրել հայկականը` կլինի կաթնամթերք, սեզոնից դուրս աճեցրած բանջարեղեն, թե` մսամթերք: Հայկական եւ ոչ պարարտացված լոլիկն էլ թուրքական տեսակի լոլիկից տարբերելու համար, սպառողների պաշտպանն իր ավանդական մեթոդն է առաջարկում փորձարկել` գնելուց առաջ. «Պոմիդորը խփեք պատին եւ եթե փխլվեց ուրեմն լավն է»: Արմեն Պողոսյանի` մեկնաբանությունները տեսանյութում.

Օրգանիզմը, հատկապես, ամռան շոգին մոդիֆիկացված սննդից, վնասակար նյութերից ու թունավորումից զերծ պահելու համար, Բամինե Բաղրամյանը խորհուրդ տվեց օրվա ընթացքում ուտել միրգ, բանջարեղեն, խմել շատ մաքուր ջուր, վարել առողջ ապրելակերպ:

Արմեն Պողոսյանի կարծիքով «պապենական թանն» էլ շոգից կպահպանի եւ կզովացնի. «Թանից լավ բան մարդկությունը դեռ չի ստեղծել»: Ըստ նրա, հատկապես մանուկ հասակում պետք է շատ օգտագործել կաթնամթերք:
Էնդոկրինոլոգի խոսքերով. «Եթե ճաշի ժամ է կերեք ճաշ եւ այն մի փոխարինեք ֆասթֆուդով կամ պաղպաղակով»:

Արմեն Պողոսյանն էլ խորհուրդ տվեց ճաշը ուտել թարմ վիճակով, քանի որ սառնարան դնելուց հետո նրա մեջ սկսում են առաջանալ մարդու առողջության համար վտանգավոր նյութեր:

Հարցին, թե ինչ պետք է անել, որ մեր երկրում օր օրի չավելանան արագ սննդի կետերը, պարոն Պողոսյանն ասաց. «Այն որ ֆասթֆուդերն ավելանում են, դա երկկողմանի է, ուղղակի կապ է առաջարկի եւ պահանջարկի միջեւ:

Որքան պահանջարկ կա, այնքան էլ առաջարկն է: Մեր ընտրությունից է կախված տարածումը»: Սպառողների պաշտպանը գտնում է, որ մեզ մոտ սելեկցիոն աշխատանքներ չեն տարվում, չնայած, որ դրա անհրաժեշտությունը խիստ կա. «Պետական անվտանգության մեջ մտնում է նաեւ պարենային անվտանգությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031