Մայիսի 28-ի երեկոյան միջպետական ճանապարհի Կողբ-Բերդավան հատվածում մարդատար 2 մեքենաների բախման հետեւանքով զոհվել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Սմբատ Ղալթախչյանը եւ Թաթուլ Դալլաքյանը: Վթարից ծանր վիրավորվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ժորայի Զուրաբյանը: Նա Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի սպա է, կոչումով՝ լեյտենանտ:
Վթարից հետո Ս. Զուրաբյանը ծանր վիճակում տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Կեսգիշերին նա անգիտակից վիճակում տեղափոխվել է Երեւանի զինվորական հոսպիտալ: Այդ մասին հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ