Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «Եթե Հայաստանում միասեռականների ամուսնությունն օրինականացնող օրենք ընդունվի` ողջ արժեհամակարգի դեֆորմացիա կլինի»

Մայիս 29,2013 13:25

«Հայաստանում ես չգիտեմ արտագաղթի վերաբերյալ թվեր, որոնք հավաստի են: Այսօր շատ պարզ հաշվարկի միջոցով կարելի է ներկայացնել, թե քանի մարդ է  ապրում մեր երկրում, չեմ ուզում մանրամասնել, քանի որ սա խորը բացասական  ազդեցություն կթողնի»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով արտագաղթի մասին, ասաց աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Խաչատրյանի ձեւակերպմամբ`ժողովուրդը հոգնել է այն անթափանց պատից, որ գոյություն ունի մեզ մոտ: Իսկ արտագաղթի պատճառներն, ըստ նրա, նախ անարդարությունն է, աններդաշնակությունը, այսինքն`առավել պակաս վաստակող եւ առավել շատ վաստակող խավերի բացարձակ մկրատը»:

«Մեր բոլոր ընդունած օրենքները  նշանակում է մարդկային ռեսուրս, որը մենք չունենք, երկրում քանակական անկում է, եւ մենք գնում ենք անդունդ»,-նշեց Խաչատրյանը:

Aravot.am-ի հարցին էլ՝ Ֆրանսիայի նախագահն ընդունեց միասեռականների ամուսնություններն օրինականացնող օրենք, ինչ կլինի, եթե մեզ մոտ էլ նմանատիպ օրենք ընդունվի, աստվածաբանն ասաց. «Խորը կործանարար ազդեցություն կունենա: Եթե մեզ մոտ նման բան լինի` կնշանակի ողջ արժեհամակարգի դեֆորմացիա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե այլասեռականները իրենց կոչում են Նժդեհականներ և ողջ արժեհամակարգի դեֆորմացիա դեռ
    տեղի չի ունեցել, ապա միասեռականներից էլ տեղի չի ունենա, նույնիսկ եթե այդ երկու խմբերը՝
    համասեռվեն, քանի որ մեր երկրում ամեն ինչ կարող է տեղի ունենալ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031