Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն առաջարկում է դուրս գալ փողոց եւ ստուգել աճերի ու «փայլուն թվերի» արդյունքը

Մայիս 29,2013 13:23
pashinyan

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե 2012-ի բյուջեի կատարողականն ինչքանո՞վ էր հիմնավոր: Նա պատասխանեց, որ հակասություններ կան եւ թվերը հասկանալու խնդիրներ կար. «Անկեղծ ասած, երբ վարչապետը թվերն էր կարդում, բանավոր խոսքում ինձ թվաց, որ ներկայացված թվերի հետ ինչ-որ չի համընկնում: Ես սա իհարկե եւս մեկ անգամ կճշտեմ: Մեր ձեռքի տակ, օրինակ վիճակագրական տվյալները երբ տեսնում ենք պաշտոնական, երբեմն այնպիսի զավեշտական դեպքեր են պատահում, որ դրանք ճշգրտման կարիք են զգում: Բյուջեի կատարողականի մասին եւ ընդհանրապես փայլուն թվերի մասին լավագույն գնահատականը մենք կարող ենք ստանալ՝ դուրս գալով փողոց եւ քաղաքացիների հետ ուղղակի հարցուփորձ անել, մտնել խանութներ, հարցնել մարդկանց, թե ինչպիսին են առեւտրի ծավալները՝ աճո՞ւմ են, թե՞ նվազում են: Այցելեք օդանավակայան, սահմանային անցակետեր եւ կտեսնենք, թե ինչ են նշանակում այն աճերը, որոնք թվային տվյալներով ներկայացվում են ԱԺ-ին ու հանրությանը: Այնպես որ մենք կարող ենք արձանագրել, որ կառավարությունը 2012-ին ծախսել է բյուջեի փողերը, դա փաստ է, բայց թե ինչպես է ծախսել, դա հարց է, որի պատասխանը ՀՀ-ում վաղուց արդեն չի գտնվում»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հիշեց, որ անցյալ տարի բյուջեի կատարողականի ժամանակ, երբ ներկայացվում էր հաշվետվությունը ըստ մարզերի, գյուղերի, մարզպետները գալիս ներկայացնում էին՝ դե օրինակ 9 միլիարդ ստացել ենք, 9 միլիարդ ծախսել ենք. «Ու դրանով ավարտվում էր իրենց խոսակցությունը: Ընդհանրապես բյուջեի կատարողականի փիլիսոփայությունը հետեւյալն է, որ պետք է կարողանան բացատրել, թե ինչ է ստացել ՀՀ-ն եւ նրա ժողովուրդը՝ բյուջեի ծախսման արդյունքում: Այս հարցի պատասխանն է, որ ցավոք սրտի համենայնդեպս ես չեմ հիշում, որ երբեւէ լսած լինեմ որեւէ կառավարությունից»:

Հռփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ ո՞վ պետք է հաշվետվություն տա գյուղական վայրերի աղետալի վիճակի մասին;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031