Լրահոս
Օրվա լրահոսը

Թերթերի խմբագիրները պայքարում են «պարազիտ» լրատվամիջոցների դեմ (Տեսանյութ)

Մայիս 29,2013 13:14

«Պետք է հարգել ԶԼՄ-ի, մարդու հեղինակային իրավունքը և հասկանալ, որ այն աշխատանքը, որը մենք կատարում ենք՝ ապրանք է և բերում է եկամուտ, ու չի կարելի անաշխատ օգտվել այդ աշխատանքի պտուղներից, ստանալ եկամուտ: Սպասում էինք, որ դաշտը ինքնակամ կկարգավորվի: Բայց տեսանք, որ եթե սպասենք՝ մեր աշխատանքի պտուղներից կօգտվեն պարազիտ կայքեր ու մարդիկ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Հիշեցնենք, որ մի շարք թերթերի խմբագիրներ հանդես եկան հայտարարությամբ և արդյունքում ԱԺ-ում շրջանառության մեջ մտավ «Հեղինակային և հարակից իրավունքների» մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն էլ նշեց, որ իրականում կարծրատիպը կոտրելու խնդիր կա. «Այս նախաձեռնության արդյունքում կտարբերակվի, թե ով է լրագրող, ով՝ գրագող: ԱԺ-ում այս պահի դրությամբ նախաձեռնությանը միացել են բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ, բացի ԲՀԿ-ից»:

Մասնավորապես, թերթերի խմբագիրներն ուզում են հասնել այն իրավիճակի, որ կայքերը տեղադրեն այնպիսի հղում, որը չբացահայտի թերթի հրապարակման ողջ էությունը և տեղադրվի նաև այլ հղում, որ մանրամասները կարող եք կարդալ թերթի համարում: Իսկ կայքերից մեջբերումները պիտի արվեն հիպերլինքով: Նաև ֆիքսվելու է, թե թերթերն ինչ պիտի անեն, թերթերի հրապարակումներից օգտվողներն ինչ պիտի անեն: Ըստ նախագծի՝ պետք է թերթերի հրապարակումներից օգտվելու դեպքում պայմանագիր կնքեն նրանց հետ:

Ա. Օհանյանը կարևորեց այն, որ թերթի հրապարակումը ևս պետք է դիտվի որպես հեղինակային իրավունքի առարկա ու հիմնավորեց. «Ինչո՞ւ հոդվածը չպիտի դիտվի հեղինակային իրավունքի առարկա, այն դեպքում, երբ կես ժամվա ընթացքում գրված երգը դիտվում է հեղինակային իրավունքի առարկա»:

«Ազգ» օրաթերթի ներկայացուցիչ Մարիետա Խաչատրյանն էլ նշում է, որ պետք է գրագողության դեպքում տուգանք սահմանել, դատական հայցեր ներկայացնել. «Դա միայն մեր խնդիրը չէ, այլ ողջ աշխարհում կա այդ խնդիրը: Բայց այդ խնդիրների արդյունքում մամուլը ֆինանսապես տուժեց: Երբ մամուլի տեսությունը լայն տարածում ստացավ, սկսեցին թերթերը քիչ գնել»:

Ա. Օհանյանն էլ բարձրացրեց այն հարցը, որ թերթերը գրագողությունից միայն ֆինանսական վնաս չեն ստանում, այլև՝ բարոյական:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031