Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 7-րդ փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1989 թ. ծնված Արտյոմ Ա.-ն և 1998 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Դեպքի վայրի զննությամբ՝ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց, հայտնաբերվել է որսորդական հրացանի երկու կրակված պարկուճ և արնանման հետքեր:
Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ընթացքում, իրեն պատկանող որսորդականից հրացանից կրակոց է արձակել 1985 թ. ծնված Գևորգ. Հ.-ն, որը բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին և ներկայացրել «Բեկաս-ԱԿ12» տիպի որսորդական հրացանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Գևորգ Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն