Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Եգանյան. «Տարեկան միջին հաշվով Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 32 հազար մարդ»

Մայիս 29,2013 12:53

Այսօր «Հայելի» ակումբում ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը խոսելով արտագաղթի թվերից, ներկայացրեց դրա իրական պատկերը, միտումները:

«Թվերը շատ մտահոգիչ են, մենք մոտավոր պատկերացում ունենք դրա մասին:

Հույս ունեմ, որ մինչեւ այս տարվա ավարտը կունենանք լիաժեք տեղեկատվություն այն մասին, թե ինչ փոփոխություններ են կատարվել միգրացիոն գործընթացներում»:

Եգանյանը նշեց, որ տարեկան միջին հաշվով Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 32 հազար մարդ` այսինքն բնակչության մեկ տոկոսը, իսկ տասը տարում ունեցել ենք բնակչության տասը տոկոս կորուստ. «Սա սարսափելի է մեր նման փոքր պետության համար»:

Եգանյանը նաեւ հայտնեց, որ վիճվարչության տվյալները երեսուն անգամ սխալ են:

Բանախոսի փոխանցմամբ իրենց իրականացրած հարցումների ժամանակ երկրից մեկնողներն որպես պատճառ նշել են` աշխատատեղերի բացակայությունը, ապա այն, որ աշխատանքը հնարավորություն չի տալիս արժանավայել ապրել, նաեւ մասնագիտական աշխատանքիի բացակայությունը, սոցիալ-հոգեբանական խնդիրները:

Եգանյանը գտնում է, որ մեր վերարտադրական ներուժը ցածր մակարդակի վրա է, ծնելիության մակարդակը երկու անգամից ավելի նվազել է, ամուսնությունները նույնպես:

«Առաջիկա հինգ-յոթը տարիների ընթացքում մեզ մոտ մահացածների թիվը կսկսի գերազանցել»,- հավելեց Եգանյանն, որի խսքով Հայաստանից մեկնողների գերակշիռ մասը գնում է Ռուսաստան, ինչն, ըստ նրա, պայմանավորված է գուցե այլընտրանքի բացակայության պատճառով, երկրորդ տեղում Ուկրաինան է, ապա եվրոպական երկրներն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031