Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսման վարձերն էականորեն բարձրանալու են. հաստատում է ԿԳ նախարարը

Մայիս 29,2013 12:42

Հատված ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հարցազրույցից:

Համատարած թանկացումները չեն շրջանցելու բուհերը։ Բացատրություններ կա՞ն՝ ինչո՞ւ։

– ՀՀ պետական բարձրագույն հաստատությունները շուրջ 4 տարի չեն բարձրացրել ուսման վարձերը։ Շատ բան է թանկացել մեր երկրում, եւ կրթությունը թանկ հաճույք է նույնպես։ 4 տարվա ընթացքում մեզ՝ բուհերի ղեկավարությունների հետ միասին, հաջողվում էր զսպել թանկացումները, բայց այս փուլում մենք բնական ենք համարում, որ ուսման վարձերի վերանայման գործրնթաց է ընթանում։ Այն տարածվելու է միայն այս տարի ընդունվողների վրա, նախորդ տարիների ընդունվածները շարունակելու են վճարել այնպես, ինչպես վճարել են։

Իսկ վերանայման գործընթացի արդյունքում ուսման վարձերը շա՞տ են թանկանալու։

– 20-100 հագար դրամ է լինելու տարբերությունը՝ ըստ ֆակուլտետների։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ բուհերն են որոշում իրենց ուսման վարձերը եւ կարող են ընդհանրապես նախարարության հետ չճշտել։ Բնականաբար մենք միաժամանակ պետք է լուծենք բարձրագույն կրթության մատչելիության հարցը, որովհետեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն արդեն ստանում են մինչեւ 100 տոկոս զեղչ, վերանայվելու է ուսանողական զեղչերի համակարգը, ընդլայնվելու է պետական նպատակային օգնությունը այն ուսանողներին, որոնք ունեն լավ առաջադիմություն, բայց սոցիալապես անապահով ընտանիքներից են։

Իսկ գոնե դասախոսների աշխատավարձը կբարձրանա՞։

– Զուգահեռ պրոցեսներ են։ Պետք է լինեն կրճատումներ եւ դասախոսների աշխատավարձերի բարձրացում։

Բոլո՞ր բուհերն են որոշել թանկացնել ուսման վարձերը, թե՞ ոչ։

– Բուհերն են որոշելու, հիմա չեմ կարող ասել՝ արդյո՞ք բոլոր բուհերը կորոշեն սեպտեմբերից գնալ թանկացումների, թե ոչ։

Այս պահին ո՞ր բուհերն են համապատասխան հայտ ներկայացրել։

– Այս պահին հայտեր են ներկայացրել Երեւանի պետական համալսարանը, ճարտարապետաշինարարական համալսարանը, Տնտեսագիտական համալսարանը, Բժշկական համալսարանը, որը միայն արտասահմանցիների համար է բարձրացնելու։ Մի խոսքով՝ բուհերի ֆինանսական կայունության եւ զարգացման խնդիր ունենք, աշխատավարձերի բարձրացման խնդիր ունենք, եւ սա ակնհայտ է։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031