Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողը համոզել է խոսել Դուբայում թրաֆիքինգի զոհ հայուհիներին

Մայիս 29,2013 12:26

Այսօր Գրողների միության գրախանությում կարելի է ձեռք բերել սփյուռքահայ գրող, արձակագիր եւ նախկին գործարար Վահան Զանոյանի ստորագրությամբ՝ «Հեռավոր մի տեղ» վեպը: Հասույթը հեղինակը ուղղելու է որոշ կազմակերպությունների, ինչպես նաեւ թրաֆիքինգի զոհ դարձած կանանց առողջական եւ հոգեբանական վերականգնմանը եւ «Օրրանին»: Վեպի համար աղբյուր է եղել հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի «Անապատի գիշերներ» վավերագրական շարքը եւ Դուբայում Զանոյանին հանդիպած հայ կանանց զրույցները, որոնց անունները հեղինակը վեպում փոխել է:
Վահան Զանոյանի վեպի գլխավոր հերոսուհին գյուղացի մի աղջիկ է՝ 16-ամյա Լարա Գալյանը, որը բռնությամբ հայտնվում է Մոսկվայում, ապա Դուբայում վաճառվում մի մեծահարուստի՝ համալրելով նրա հարեմը:
Պարոն Զանոյանն ասում է, որ Դուբայում թրաֆիքինգի զոհ դարձած իրեն հանդիպած ամենաերիտասարդ հայուհին 17 տարեկան էր, ու այնտեղ «աշխատում» էր 16 տարեկանից:
Հեղինակը մտադիր է գրքի հիման վրա ֆիլմ նկարել: «Հեռավոր մի տեղ» վեպը անգլերեն տարբերակ ունի, նախատեսված է այն թարգմանել նաեւ արաբերեն եւ տարածել Միջին Արեւելքում:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031