Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իդեալի» սեփականատերը՝ ստիպողաբար հոգեբուժարան ուղարկված կնոջ մասին

Մայիս 29,2013 12:12

«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի՝ «Իդեալ» խանութների ցանցի սեփականատեր, գործարար Նորիկ Խաչատրյանից «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել, թե ինչու են 70-ամյա Ամալյա Նազարեթյանին ստիպողաբար հոգեբուժարան ուղարկել։

– Ես տեղյակ չեմ ու ճիշտն ասած՝ չեմ էլ ցանկանում տեղեկանալ։ Եթե անլուրջ բաներ են գրում, ապա այդպիսի անլուրջ բաներն ինձ հետաքրքիր չեն։

– Բայց «Իդեալ» ընկերության ներկայացուցիչները մշտապես տարաձայնություններ են ունեցել 70-ամյա կնոջ հետ, ու այժմ նշվում է, որ նրան ստիպողաբար են տեղափոխել հոգեբուժարան, որպեսզի այլեւս խնդիրներ չառաջացնի Ձեր ընկերության համար։

– Է՛, Ձեզ Էլ, կարող է, մեղադրում են անհասկանալի մի բանի համար, ես արդեն 10 օր է՝ Երեւանում չեմ եւ չգիտեմ՝ ինչում են մեղադրում։ Դրա համար կա ոստիկանություն, պետք է դիմել ոստիկանություն, իսկ ոստիկանությունը դրանով կզբաղվի։

– Բայց Ձեր խանութում այդ կնոջ հետ մշտապես խնդիրներ են ունեցել, քանի որ որոշել են շինարարական փոփոխություններ կատարել առաջին եւ երկրորդ հարկերի միջեւ, ինչին Ամալյա Նազարեթյանը դեմ է եղել։

– Ո՛չ, երբեւիցե ես խնդիր չեմ ունեցել այդ կնոջ հետ, եթե ես այդ կնոջը չեմ ճանաչում, ինչպե՞ս կարող եմ խնդիրներ ունենալ։ Պետք է դիմել ոստիկանություն, մեր ընկերության հետ… ես չեմ ճանաչում այդ կնոջը, ես կռիվ չեմ արել էդ կնոջ հետ։ Մենք այդ տարածքը վարձել ենք, այդ տարածքը մեզ չի պատկանում։ Հիմա հազար մարդ կարող է մեզ մեղադրել, հիմա ի՞նչ, Դուք պետք է պատասխանե՞ք դրան։ Եթե մարդիկ կան, կոնկրետ մեղադրանք կա, ընդամենը պետք է դիմել ոստիկանություն, որպեսզի ոստիկանությունը պարզի։

«Իդեալ» խանութների ցանցի բաժնետերերից է համարվում նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը

-Կյանքում պետք չէ ման գալ այնպիսի բաներ, որ կարողանաք ինչ-որ բաներ գտնել, չեղած տեղից պետք չէ խնդիրներ գտնել, պետք է փորձել հասկանալ՝ լավ, ի՞նչն է պատճառը։ Ինչո՞ւ ենք մենք ուզում ստեղծածին (նկատի ունի արհեստածին-Ա.Գ.) խնդիրներ ստեղծել ու փորձել դրանց բացատրություններ տալ։ Ես Ձեզ ասում եմ՝ այդ կնոջը չեմ ճանաչում, երբեւիցե չեմ ճանաչել։ Ինչի՞ եք մտածում, որ եթե նման բան են ասում, ապա պետք է անպայման դրան մեկնաբանություն ու կարեւորություն տալ։ Եթե ես որեւէ մեկին չեմ ճանաչում, ապա ես չեմ կարող այդ մարդու հետ խնդիրներ ունենալ։ Այսքանը, ես չեմ ցանկանում որեւէ այլ բան ասել, քանի որ իրականում նման բան չկա։ Այդ տեղեկություններն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ Ստեղծածին բաներ են, որոնց անգամ պետք չէ ուշադրություն դարձնել։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031