Մայիսի 28-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1930 թ. ծնված Գ. Օգսուզյանին` վատառողջ վիճակում։ Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ըստ բժիշկների` քաղաքացու առողջական վիճակը ծանր է:
ԱԻՆ