Անդրադառնալով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին վիրավորելու վերաբերյալ հարցին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «քաղաքականության մեջ էգ եւ որձ չկա»։
«ՉԻ» – Գալուստ Սահակյանը երեւի տեղյակ չէ, որ մարդիկ էգ ու որձ չեն լինում, մարդիկ լինում են արական եւ իգական սեռի, իսկ էգ ու որձ լինում են չորքոտանիները: Համենայն դեպս՝ չենք կարծում, թե Գալուստ Գրիգորիչի անձնագրում «սեռը» տողի դիմաց գրված է «որձ»։
Եվ այնուամենայնիվ մի հարցում Գալուստ Սահակյանն իրավացի է. Հայաստանում քաղաքականությամբ գբաղվողները հաճախ են անասնական
խանդավառություն ցուցաբերում, հատկապես՝ երբ առիթը շեֆին պաշտպանելն է։ Եվ ընդհանրապես՝ իշխանական վերնախավում քաղաքականությամբ զբաղվողները հիմնականում պայքարում են կերակրատաշտին հնարավորինս մոտ գտնվելու համար, իսկ կերակրատաշտն, ինչպես հայտնի է, ավելի շատ անասնական «ատրիբուտ» է։ Ընդ որում՝ կեր տեսնելիս չորքոտանիներն իսկապես «էգ ու որձ» մոռանում են։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում