Մայիսի 28-ին, ժամը14.10-ին տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի մոտակա գետնանցումը, Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի, Լենինգրադյան, Ա. Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Հ. Էմին, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Վաղարշյան, Քեռու, Ֆանարջյան փողոցները և լցվել են որոշ տներ, նկուղներ, ավտոտնակներ, խանութներ: Վերոնշյալ վայրերում ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները, հրշեջ-փրկարարները և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
ԱԻՆ