Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ գրչակիցներ չեն մեկնաբանում Լեւոն Խեչոյանի քայլը

Մայիս 29,2013 11:50
levon xechoyan

Արձակագիր Լեւոն Խեչոյանը երեկ հրաժարվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից։ Նա մասնավորապես ասել է . «Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքին է, շնորհակալ եմ վստահության և մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»:

Aravot.am-ը արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում իր գրչակցի այդ քայլը: Պարոն Զեյթունցյանը հրաժարվեց մեկնաբանել ու ընդամենն ասաց. «Դա իր գործն է, ոչինչ ասել չեմ կարող»:

Արձակագիր եւ թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանն էլ Aravot.am-ին ասաց, որ քաղաքում չի եղել եւ տեղյակ չէ այդ ամենից: Հետո էլ հավելեց. «Եթե ես ինքս արած լինեի, կասեի… Ինչ վերաբերում է Լեւոն Խեչոյանին, դա շատ անհատական է, ու ես չեմ կարող կողքից մեկնաբանություն անել: Ինքը պետք է ասի: Իսկ եթե արդեն ինչ-որ բան ասել է, գուցե հետո էլի ավելացնելու բա՞ն ունենա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Ահա և ՄԵՐ գրչակից ընկերներից ոմանք:Հարգելի Պերճ Զեյթունցյան,դուք?ումից եք վախենում,որ այդպես մի կողմ եք քաշվում ու չէք արտահայտվում:Դուք էլ հո, ուրիշների նման, կորցնելու բան չունեք:Իսկ ես Ձեզ հարգում էի——-ափսոս:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031