Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ առաջնորդը ցուցադրաբար զբաղեցրել էր այն տեղը, որտեղից իրականում չէր էլ հեռացել

Մայիս 29,2013 11:44

Երեկ առավոտյան Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում կայացած տոնակատարությանը մասնակցում էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ընդգծենք, որ ոչ իշխանական մնացած ուժերից որեւէ մեկը ներկա չէր։ Իսկ Ծառուկյանը ոչ թե պարզապես մասնակցում էր տոնակատարությանը, այլեւ զորահանդեսին եւ Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթին հետեւում էր նախագահական հարթակից՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Էդվարդ Նալբանդյանի, Գորիկ Հակոբյանի, կաթողիկոսի, Արմեն Գեւորգյանի եւ Վիգեն Սարգսյանի հետ նույն շարքում։ Ասել է թե՝ ԲՀԿ առաջնորդն այս անգամ արդեն ցուցադրաբար զբաղեցրել էր այն տեղը, որտեղից իրականում անցած մեկուկես տարվա ընթացքում չէր էլ հեռացել։

Ինքը՝ Ծառուկյանը, երեկվա իր մասնակցությունն ու մնացած ոչ իշխանական ուժերի բացակայությունը բացատրել է հետեւյալ կերպ. «Գնացեք, իրենցի՛ց հարցրեք, պետությունը մեկն է, ժողովուրդը մեկն է»։ Իհարկե, միանգամայն ճիշտ է ԲՀԿ առաջնորդը՝ պետությունը մեկն է, եւ այդ պետության տոնակատարություններին եւ պետական նշանակության միջոցառումներին ցանկալի է, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ անկախ իրենց կողմնորոշումից, մասնակցեն։ Սակայն այստեղ դժվար է չնշել, որ նույնպիսի պետական նշանակության միջոցառում էր նաեւ երկրի նախագահի երդմնակալությունը, որին, սակայն, Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց։ Իսկ թե ինչու՝ կարծում ենք, այսօր արդեն առավել քան ակնհայտ է բոլորի եւ առաջին հերթին՝ այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք համառորեն շարունակում էին քաղաքագիտական վերլուծություն անել։

Իսկ իրականում խնդիրն այն է, որ ապրիլի 9–ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, դեռ վաղ էր հրապարակավ ցույց տալ, թե որտեղ է իրականում Գագիկ Ծառուկյանի տեղը։ Քանի որ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն էին, եւ «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է իրականացներ ընդդիմության ձայները փախցնելու առաքելությունը, որը սկսել էր դեռեւս մեկ տարի առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Ինչպես տեսանք՝ այս վերջին դեպքում էլ ԲՀԿ-ն փայլուն կերպով իրականացրեց իր առջեւ դրված խնդիրը՝ այնպիսի արմատական ընդդիմադիր կեցվածք դրսետրելով, այնպիսի «քլնգող» ելույթներ ունենալով, որ անգամ ամենափորձված շրջանակների մոտ կասկածներ առաջացան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031