Այսօր ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց 2012-ի բյուջեի հաշվետվությունը: Նա ասաց, որ առողջապահական օգնություն է ստացել պետբյուջեի հաշվին 293 հազար քաղաքացի եւ 52 հազար երեխա: Ճանապարհային տնտեսությանը տրամադրվել է 29 մլրդ դրամ, վերանորոգվել եւ կառուցվել է 122 կմ ճանապարհ. «2012-ին տամադրվել է 60 հազար նույնականացման քարտ, որոնք հետագայում կփոխարինեն ինչպես վարորդական վկայականներին, այնպես էլ առողջապահական, ապահովագրական քարտերին»: Նա նաեւ նշեց, որ մեկնարկել են մի շարք կարեւորագույն ծրագրեր, ինչպիսիք են քաղաքացիական կացւթյան էլեկտրոնային գրանցումը, էլեկտրոնային հյուպատոսության համակարգը, էլեկտրոնային առողջապահական համակարգը, շինթույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը եւ այլն. «2012-ի պետբյուջեն կատարվել է 59 մլրդ դրամ պակասորդով: 2012-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 508 մլրդ դրամ:
Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին՝ նշելով, որ ծրագրերի կատարմանը էապես նպաստել են այն օրենքները, որոնք ընդունվել են ԱԺ-ի կողմից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ