Երեկ Սանկտ-Պետերբուրգում կայացած մտավոր խաղերի միջազգային ասոցիացիայի (IMSA) գլխավոր համաժողովում այդ կազմակերպության նոր նախագահ ընտրեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին: IMSA-ն հիմնադրվել է 2005 թվականին եւ իր մեջ ներառում է մտավոր չորս մարզաձեւերի՝ շախմատ, բրիջ, շաշկի, գո, միջազգային ֆեդերացիաներ:
Կիրսան Իլյումժինովը շարունակելու է ղեկավարել նաեև ՖԻԴԵ-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ