Հատված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հարցազրույցից:
– Ռուսաստանի հետ այդ «դաշնակցային» հարաբերությունների արդյունքում է նաեւ, որ մենք հասանք այս վիճակին, երբ Հայաստանը լքում են։ Հիմա էլ Ռուսաստանը գազը թանկացրեց, որը հաստատ անհետեւանք չի մնալու, եւ նորից արտագաղթի ալիք է բարձրանալու։
– Բայց մի րոպե…. Ուրեմն եթե Ռուսաստանն իր քաղաքականությունը վարում է՝ ելնելով ազգային շահերից։ Մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք այդ քաղաքականության շրջանակներում եւ պարտավոր ենք գոնե հասկանալ, թե այդ քաղաքականության իմաստը որն է, եւ ինչ հնարավորություններ ունենք ներազդելու դրա վրա, եթե այդ քաղաքականությունը շոշափում է մեր տեղական շահերը, օրինակ՝ գազի գնի հարցում։ Եվ դրա համար էինք հրավիրել Կուրղինյանին՝ ով տիրապետում է ներքին խոհանոցին եւ իրավիճակին։
– Եվ բացահայտեցի՞ք, թե ինչու է հատկապես հիմա Ռուսաստանը մեծացնում ճնշումը։
Կարդացեք նաև
– Ռուսաստանը շատ պարզ հարց է դնում, եթե գնում եւ ինտեգրվում եք Եվրամիության հետ, ուրեմն գազի դիմաց պետք է վճարեք եվրոպական գներ, այն նույն գինը, որով տրվում է նաեւ եվրոպական մյուս երկրներին։ Չնայած
դրան, այնուամենայնիվ, բանակցությունների տեղ է թողնում, այ¬ինքն՝ եթե ընդգրկվում ես Մաքսային միություն եւ մասնակցում Ռուսաստանի համատեղ ինտեգրացիոն ծրագրերի իրականացմանը, ապա վճարում ես ռուսաստանյան գներով։ Շատ պարզ հարցադրում է։
Ես ձեզ մի բան ասեմ. Խորհրդային Միության փլուզման պատճառով մենք ստացանք նոր սփյուռք, մենք ունեինք ավանդական սփյուռք եւ ստացանք նորը, որի թվաքանակն այսօր համեմատելի է Հայաստանի բնակչության թվաքանակին։ Այսինքն՝ դա այն մարդիկ են, ովքեր արտագաղթեցին հիմնականում Ռուսաստան։ Ռուսաստանն առաջին անգամ իր պատմության մեջ ձեռք բերեց սփյուռք հասկացությունը. 25 մլն ռուսներ հայտնվեցին երկրի սահմաններից դուրս, այսինքն՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առջեւ նույն մարտահրավերներն են ծառացած Խորհրդային Միության արդյունքում։ Հիմա Կուրղինյանն իր լուծումներն է առաջարկում, այլ հարց է, որ մենք կարող ենք համաձայնել դրանց կամ ոչ։ Եվ այս վայնասունը միանգամայն անընդունելի է, որը, զարմանալիորեն, չի լինում Եվրոպայից ժամանած հյուրերի դեպքում։ Ես, օրինակ, հիացած չեմ, որ Արա Աբրահամյանը Ռուսաստանում ներկայացնում է հայերին, բայց ես հպարտ եմ, որ Կուրղինյանը հայ է։ Այ, դուք մտածեք, որ Արա Աբրահամյանի մարդիկ են գալիս եւ փորձում այստեղ դասեր տալ:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում