Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղին:
Ծառուղու բացման հավաստագիրը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնին հանձնվել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի եւ Ռուբեն Վարդանյանի կողմից:
Արմեն Սարգսյանի բարեգործական «Երեւան, իմ սեր» նախաձեռնության հրավերով
Հայաստան այցելած Արքայազն Չարլզին հավաստագիրը հանձնվել է մայիսի 28-ին` Մատենադարան այցելության ժամանակ: Մատենադարանի ձեռագրերի հավաքածուին ծանոթանալուց հետո Արքայազն Չարլզին ներկայացվել է Դիլիջանի միջազգային դպրոցը, որը 2014 թվականի սեպտեմբերին կբացի իր դռները առաջին աշակերտների համար:
Կարդացեք նաև
Դիլիջանում Արքայազն Չարլզի ծառուղում կտնկվեն 65 չինարիներ: Գիտելիքի ծառ համարվող չինարին Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդանիշն է:
Դիլիջանի միջազգային դպրոցի մամուլի հաղորդագրություն