Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրեցի երկաթուղայինները ռուսներին` «Հայաստանի գազը միլիարդ սարքեցիք, բա մեր աշխատավարձը ինչի՞ չեք բարձրացնում» (Ձայնագրություն)

Մայիս 28,2013 22:54

Այսօր Գյումրու վագոնային-վերանորոգման դեպոյի հանդիսավոր բացման ժամանակ այստեղ աշխատող մի քանի բանվորներ, մոտենալով մեզ, դժգոհեցին իրենց աշխատավարձի չափից: Ըստ նրանց, իրենց աշխատեցնում են ստրուկի պես, ամբողջ օրը մրի ու կեղտի, իսկ ձմռանը ձյան հետ են կռիվ տալիս, սակայն ապրուստի տարրական միջոցն անգամ չեն հայթայթում:

«Մեզ մոտ աշխատավարձերը տարբեր են, չոր ատկլատ է`առանց ստանդարտ աշխատավարձի, սաղ ռուսներն են որոշողը: Ճիշտ է, ռեմոնտ արեցին, մեծ փոփոխություններ եղան հիմնարկում, բայց սա իրենով վտանգավոր աշխատանք է, մի քիչ էլ թող մեր աշխատավարձի մասին մտածեն: Ռուսը Հայաստանի համար գազը թանկացնում է, ստիպում է, որ լույսը թանկանա, բայց աշխատավարձ չի բարձրացնում, սա վերաբերմունք չէ, թող ռուսը գա, մի քանի օր Հայաստանում, հատկապես Գյումրիում ապրի, նոր կհասկանա, թե կյանքը ինչ դժվար է: Չեն թողնում անգամ ղեկավարին մոտենաս, որ ասես, էս գազի թանկացման պայմաններում, հարգելիս, մի քիչ էլ մարդ ենք, մեր մասին մտածի», -դժգոհեցին բանվորները:

Լրագրողները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Մոսկվայից ժամանած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի համատեղ ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ աշխատավարձերը չեն բարձացնում, ինչո՞ւ են այդպես դժգոհ երկաթուղայինները: Վարչապետն ասաց, որ աշխատավարձի չափի վերանայում պարտադիր լինելու է, այդպես է խոստացել ռուսական կողմը, իսկ Վլադիմիր Յակունինը հպարտորեն հայտարարեց, որ իրենց մոտ աշխատավարձը 43 տոկոսով բարձր է հայաստանյան միջին աշխատավարձից եւ հարց տվեց` դա ցա՞ ծր է, այնուհետ իր հարցին պատասխանեց, թե ամեն ինչ չափվում է համեմատության մեջ:

Նրանց հեռանալուց հետո բանվորները չէին կարող թաքցնել զարմանքը` հայտարարելով, որ իրենց մոտ նույնիսկ 50-60 հազար դրամ աշխատավարձ ստացող կա: Պաշտոնյաների ճեպազրույցի ընթացքում հարց հնչեց նա եւ Հայաստան-Իրան երկաթուղու գործարկման մասին:

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ լսեք այստեղ:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/94344173″ params=”” width=” 100%” height=”166″ iframe=”true” /]

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031