Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ազատ առեւտուրը հնարավոր կլինի, եթե ԵՄ-ն համաձայնության գա ՌԴ-ի, Մաքսային միության հետ

Մայիս 28,2013 22:12

Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը որպես հակադիր գաղափար արդեն տեւական ժամանակ է, ինչ դիտարկում են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը: Վերջին գործընթացները՝ գազի սակագնի բարձրացումը, Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունները կարծես ավելի սրեցին ԵՄ, թե՞ Եվրասիական միություն «ընտրություն կատարելու» հարցը:

«Առավոտ»-ի զրուցակիցը՝ Սլովակիայի միջազգային քաղաքականության ասոցիացիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Դուլեբան անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ նկատեց․ «Դա ձեր երկրի կառավարության ընտրությունն է: Բանակցությունները, որոնք Հայաստանը ավարտում է ԵՄ-ի հետ՝ Հայաստանի ռազմավարական ընտրությունն է, դա նշանակում է՝ մաս կազմել ԵՄ միասնական շուկային: Եթե երկիրը մաս է կազմում ԵՄ միասնական շուկային, ապա երրորդ կողմի հետ ազատ առեւտուրը, տվյալ դեպքում՝ Եվրասիական միության հետ, որի հիմքում է Մաքսային միությունը, ապա անհրաժեշտ կլինի, որպեսզի այդ գործընթացը կոորդիանցվի ԵՄ-ի հետ: Այսինքն, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ազատ առեւտուրը՝ հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն համաձայնության գա Ռուսաստանի եւ Մաքսային միության հետ՝ ազատ առեւտրի հարցում: Սկզբունքորեն այո, երբ Հայաստանը մաս կազմի ԵՄ միասնական շուկային՝ կնշանակի կորցնում է ինքնիշխանության որոշակի մաս այնպիսի հարցում, ինչպիսին է՝ երրորդ երկրի հետ ազատ առեւտուրը: Իհարկե քաղաքական տարբեր մեկնաբանություններ կարող են լինել այս առումով: Բայց դա է ընտրությունը, դա է հրամայականը, որը Արեւելյան գործընկերության երկրների առջեւ դրվում է՝ կամ ընդունում եք Մաքսային միությանը մաս կազմելու առաջարկը, իսկ հետագայում՝ Եվրասիական միությանը անդամակցելու, կամ ԵՄ միասնական շուկային եք մաս կազմում: Երրորդ ընտրություն չկա, երրորդը՝ այս երկու միավորումներից մի կողմում մնալն է»:

 

Սլովակիայի միջազգային քաղաքականության ասոցիացիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Դուլեբայի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031