Այսօր Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի օրվան նվիրված Ապարանում անցկացվող տոնախմբությանը մասնակցում էր նաեւ ՀՀՇ-ի եւ ՀՀԿ-ի հայտնի Գեւորիկը:
Հավաքվածները Գեւորիկին կատակներով դիմավորեցին, իսկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նույնիսկ առաջարկեց նրան հինգ հազար դրամ տալ:
Գեւորիկը բարձր տրամադրություն ուներ. «Մեր Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի օրն է: Մեր ազատագրական պայքարի շարժման տոնն է…»:
Մեր հարցին՝ լա՞վ են գործերը ՀՀԿ տեղափոխվելուց հետո, ասաց. «Դա կապ չունի, ապարանցին մնում է ապարանցի»:
Կարդացեք նաև
Նրանից նաեւ հետաքրքրվեցինք ՀՀՇ-ում էր ավելի լավ, թե՞ ՀՀԿ-ում. «Ես ՀԱԿ-ի հետ գործ չունեմ, որովհետեւ այնտեղ չկա Վանիկ Սմբատիչ, կա միայն Հայաստանի հանրապետության բռնապետական Լեւոն Տեր-Պետրոսյան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչ ամոթ է, «Առավոտն» արդեն իջել է Գևորիկի մակարդակին:
Արփինե Սիմոնյան, քո ռեպորտաժը՝ նվիրված Սարդարապատի տոնին, դուրդ եկա՞վ:Ես շատ տխրեցի. փաստորեն, տոն օրով, քեզ ավելի շատ խելագարնեն են հետաքրքո՞ւմ:Չեի ուզի դաս տալ, այդ պարտականությունը թողնում եմ պ-ն Աբրահամյանին:
Հարգելի Սպարտակ,իմ ռեպորտաժը՝ նվիրված Սարդարապատի տոնին,սա չէր: Տոնակատարության մասին իմ ռեպորտաժը՝ Աղվան Հովսեփյանը հորդորեց. «Պահպանեք մարդուն, սիրեք իրար» վերնագրով է, խնդրում եմ կարդացեք:Իսկ ինչ վերաբերում է Գեւորիկին, երեկ ինքը տոնակատարության մասնակիցների,այդ թվում՝ մարզպետի ուշադրության կենտրոնում էր, եւ ես տոնակատարության առանձին մասնակիցների ու առանձին դրվագներին առանձին փոքր նյութերում եմ անդրադարձել:
Իմ կարծիքով, կապ չունի թե տոն օր է, լրագրողը նկարագրում է ՀՀԿ-ի անդամին,ով մեծահասակ լինելով հանդերծ մնացել է Գևորիկ, և մարզպետն էլ կաշառում է նրան, թող ՀՀԿ-ն ամաչի։
Փաստորեն “Առավոտի” համար Գևորիկն էլ ա արդեն քաղաքականա գործիչ դարձել, խոսք չկա ասելու, ձեր լրագրողներն իրենց բարձրունքի վրա են, գևորիկի նման մեգա քաղաքական գործչից ինտերվյուի են արժանանում 🙂
Իսկ ավելի լուրջ ՀԱԿ-ի մասին օր ու գիշեր բամբասող ու քննադատող մի քիչ ավելի լուրջ դեմքեր կան, որոնք համեմատության մեջ կարող էին ավելի ադեկվատ “հարցազրույց” տալ
Հարգելի Կարեն, Գեւորիկը վաղուց է «քաղաքական գործիչ»՝ դեռ այն ժամանակից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց, թե նրան է գործուղում մարտի 1-ի հանձնաժողով: 🙂
Իսկ ավելի լուրջ՝ շատ հուսով եմ, որ չեք ենթադրում, թե նախկին ՀՀՇ-ի, իսկ հիմա ՀՀԿ-ի Գեւորիկի հետ հարցազրույցը նպատակ է հետապնդել նրանից քաղաքական գնահատականներ ստանալ որեւէ քաղաքական ուժի վերաբերյալ: Լրագրողը մասնավորապես ցանկացել է արձանագրել տվյալ միջոցառմանը նրա մասնակցության փաստը: