Մայիսի 28-ին, ժամը 19-անց 58 րոպեին Նոյեմբերյանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ միջպետական ճանապահի Կողբ-Բերդավան հատվածում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 24 LO 705 պետհամարանիշի եւ «Ռովեր» մակնիշի 33DS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով կա 2 զոհ, որոնց ինքնությունը ճշտվում է: Վթարից վիրավորվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ժորայի Զուրաբյանը: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Վթարի վայրում աշխատում էին Նոյեմբերյանի փրկարար ջոկատի անդամները եւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» խումբը:
Կարդացեք նաև
Վթարի վայրում զինվորական հագուստով մի փոխգնդապետ փորձում էր խանգարել «Առավոտի» թղթակցին՝ դեպքի վայրում լուսանկարելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ