lragir.am. – Պարոն Խեչոյան, հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ձեզ այսօր շքանշան են տվել: Մի քանի օր առաջ Դուք ի պաշտպանություն ազատամարտիկների` հանդես եկաք իշխանություններին կոշտ հայտարարությամբ: Շատ ազատամարտիկներ իրենց շքանշանները հետ են այսօր հանձնում, Դուք ի˚նչ եք պատրաստվում անել:
– Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքին է, շնորհակալ եմ վստահության և մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում: